Ռայոլան չի բացառել Պոգբայի տեղափոխությունը «Յուվենտուս»
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», - ասել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան: «Այո, Պոգբան կարող է վերադառնալ «Յուվենտուս»։ Նա դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդից»: «Յուվեն» կարող է լինել նրա նոր ակումբը, ինչու ոչ: Նրա հարաբերությունները նախկին թիմակիցների հետ հիանալի են: Իհարկե, ժամանակն է, որ նա հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»»,- Twitter-ի իր էջում Ռայոլային է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
2016-ին Պոգբան տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» «Յուվենտուսից», որի կազմում խաղում էր 2012 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը երկու գոլ է խփել անգլիական ակումբի կազմում անցկացրած 13 խաղում: Ընդհանուր առմամբ՝ նա 177 խաղում ունի 34 գոլ: