ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար 

ԱԺ՞, թե՞ մեջլիս. իմքայլականների «մտքի գոհարները» ռեկորդներ են խփում

Վերլուծական

Խորհրդանում քաղաքական մեծամասնություն կազմող «Իմ քայլը» որոշել է խփել զավեշտալի մտքեր արտահայտելու բոլոր հնարավոր և անհնարին ռեկորդները: Իմքայլականներից սորոսական թևի ներկայացուցիչները և այն պատգամավորները, որոնց գոյության մասին հանրությունը իմանում է միայն իրենց արտահայտած մտքի գոհարները քննադատելու պահին, մեկը մյուսին հերթ չեն զիջում ստեղծված վիճակը էլ ավելի բարդացնելու համար:

Օրինակ` այսօր պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ով նախկինում չկայացած ոստիկան էր, իսկ այսօր նույնչափ չկայացած երեսփոխան, հայտարարել է, որ կաթողիկոսը և Արամ Ա-ն ժողովուրդը չեն, որ իրենց հրաժարականը պահանջեն: Մի կողմ դնենք այս հայտարարության բարոյական կողմը, բայց անչափ հետաքրքիր է, իսկ ո՞վ է ըստ Խաչատրյանի այդ ժողովուրդը՝ ֆեյքերը՞, թե Ջաբրայիլը Քարվաճառից չտարբերող պսեվդո-ֆիդայիները: 

Նույն Արմեն Խաչատրյանը միտք էր արտահայտել և կասկած էր հայտնել, որ ԳՇ պետը երբևէ վարչապետին ասել է՝ պատերազմը պետք է վերջացնել: Այսինքն` պատգամավորը կասկածի տակ է դրել ԳՇ պետի զեկույցը: 

Իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը խելացի դեմքով հայտարարում է՝ «Պուտինն էլ է այդ փասթաթուղթը ստորագրել, Պուտինի հրաժարականն էլ պահանջենք՞»: Պարոն Իգիթյանին թերևս կարիք կա բացատրելու, որ Պուտինի հրաժարականը հայ ժողովուրդը չի պահանջելու այն պատճառով, որ այդ Պուտինը չէր երկու տարի բանակցությունները սեփական կետից մտցնում փակուղի, Պուտինը չէր խոստանում հայ ժողովրդի մեջքի հետևում քայլեր չանել,Պուտինը չէր որ Հայաստանի սահմանների անխախտելիության և Արցախի անվտանգության գարանտն էր: Այդ անձը իր քաղաքական թիմի ղեկավարն է, ով տապալել է ամեն ինչ, ինչ հնարավոր է տապալել և հենց այդ պատճառով էլ հասարակությունը պահանջում է իր և ոչ թե օտար երկրի ղեկավարի հրաժարականը: Սակայն, Իգիթյանին հասկանալ կարելի է` վերլուծելով այս գործչի քաղաքական կարիերան հասկանում ես, որ Պուտինի հրաժարականը թերևս իր կյանքի ամենամեծ և անկատար մնացած մուրազներից մեկն է: 


Պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարում է, որ հայ գերիների հետ ադրբեջանցիները լավ են վարվում: Տիկին Կարապետյանը հետագայում հերքել է որ նման հայտարարություն է արել, սակայն հասարակությունը չի հավատացել և չհավատալու համար ունի բոլոր հիմքերը: Չի հավատացել, որովհետև նման հայտարարությունները ավելի քան սպասելի են: Եթե Կարապետյանը, ով մշտապես աչքի է ընկել իր թրքասիրությամբ, իսկապես արել է նման հայտարարություն, ապա սույն պատգամավորը ունի իրականությունը ադեկվատ գնահատելու կապված լուրջ խնդիրներ: 

Պատգամավոր Հայկ Գևորգյանը հայտարարում է, որ եթե մենք կարողանանք մեր ապրանքները վաճառել Ադրբեջանում դրա մեջ ոչ մի վատ բան չկա:Պատգամավորի լավատեսությունը սակայն չեն կիսում օրինակ ոլորտի փորձագետները, գյուղատնտեսները, տնտեսությունից գլուխ հանողները, այսինքն՝ մարդիկ, որոնց մասնագիտական որակներից միանշանակ զուրկ է պատգամավոր Գևորգյանը և դրանով էլ հենց պայմանավորված է վերջինիս դիլետանտական հայտարարությունները: 

Արփի Դավոյան անունով պատգամավորը, ով վերջերս անչափ սրտնեղել էր ԱԺ կոտրած բռնակների պատճառով, հպարտորեն հայտարարում է, որ ոչ մեկ հող չի հանձնել: Վերջերս համացանցում հայտնված Լուկաշենկո-Սարգսյան զրույցը կարծես հաստատում է, որ առնվազն այս հարցում տիկին պատգամավորը անկեղծ է: Չեն հանձնել, այլ գնացել են առ ու ծախի: Տիկին Դավոյանը ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ հանրությունը պետք է ամաչի` նայելով կոտրված բռնակներին և փականներին: Սակայն, նայելով Արփի Դավոյան պատգամավորի գործունեությանը, հասկանում ես, որ հասարակությունը պետք է ամաչի՝ ԱԺ նման պատգամավոր բերելու համար: 

Պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ գտնում է, որ շատ սխալներ են արել, բայց դրանք այն աստիճանի չէին և այնպիսի ոլորտներում չէին, որ կառավարությունը հրաժարական տա: Հետաքրքիր է` իսկ պարոն Թունյանը կկարողանա՞ նշել գեթ մեկ ոլորտ, որը կառավարությունը չի տապալել: Կամ էլ ի՞նչ սխալ պետք է անեն որպեսզի հրաժարականի պահանջը իրենց աչքերում լեգիտիմ թվա՝ Հայաստանն էլ հանձնեն՞:

Լենա Նազարյանը նույնպես շարունակում է փայլել իր մտքի գոհարներով: Վերջինիս՝ «Եռակողմ հայտարարությունը հնարավոր է եղել ստանալ այն կետում, որում հնարավոր է եղել» արտահայտությունը դեռ երկար կուսումնասիրվի լեզվաբանների կողմից, դեռևս երկար փորձեր կկատարվեն վերծանելու այս շեդեվրալ միտքը, որի իմաստը հասկացել է, թերևս, միայն տիկին Նազարյանը: 

Ադրբեջանցիների հետ քիրվայանալու քարոզ սկսած Անդրանիկ Քոչարյանը հայտարարում էր, որ բանակ` որպես այդպիսին, չունենք, դրանք զինված մարդիկ են: Ով ով, բայց Անդրանիկ Քոչարյանը շատ լավ տեղյակ է, թե ինչ մարտունակ բանակ ուներ Հայաստանի Հանրապետությունը մինչ այն պահը, երբ այդ բանակի մարտունակության ապահովումը դրվեց իր և իր թիմի պատասխանատվության տակ: 

Արդյո՞ք այս մարդիկ գիտակցում են, որ էլ ավելի են հարվածում առանց այդ էլ արժանապատվությանը լուրջ հարված ստացած հասարակությանը, արդյո՞ք գիտակցում են որ ջուր են լցնում թշնամու ջրաղացին, արդյո՞ք հասկանում են, որ իրենք ՀՀ Ազգային ժողովի և ոչ թե Ադրբեջանի մեջլիսի պատգամավորներ են… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Ամենադիտված