Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» «Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» 

Թուրքիան արդեն սկսել է ակտիվորեն շրջանառել Հայաստանի ամբողջ հարավը գրավելու ծրագրերը. Yerkir.am

Արտաքին Քաղաքական

Yerkir.am-ը գրում է.

«Նախքան Արցախյան երկրորդ լայնածավալ պատերազմը՝ տարիներ շարունակ ընդդիմադիրների և արևմտամետ (որոնց մեծ մասն այժմ իշխանության են) շրջանակների կողմից հարձակումներ էին տեղի ունենում Արցախյան հիմնախնդրի վրա. հայտարարվում էր, որ Արցախում հայերն ու ադրբեջանցիները կարող են համատեղ գոյակցել, Ադրբեջանին պետք է տալ «իրենց հողը», որը «ուզում եք ասեք՝ գրավյալ, ուզում եք ասեք՝ օկուպացված տարածքներ» (Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ Yerkir.am), կամ՝ որ ավելի աբսուրդային է, Արցախի հանձնումով Հայաստանի Հանրապետությունն այլևս հարկադրված չի լինի միջոցներ «վատնել» Արցախի վրա, իսկ ՀՀ քաղաքացիներն այլևս չեն գնա «թուրքի բերան»՝ վտանգելով իրենց կյանքը, որի շնորհիվ ՀՀ–ն կկարողանա այդ միջոցներն ուղղել պետությունը «Սինգապուր կամ Շվեյցարիա» դարձնելու գործին։

Նման գաղափարախոսությամբ առաջնորդվողները 2018 թ. մայիսից ՀՀ իշխանության ղեկին են և աստիճանաբար իրենց գաղափարները կյանք են կոչել: Արդյունքում՝ 2020 թ. նոյեմբերի 10-ին կնքվել է հայտարարություն, ըստ որի՝ Արցախի 80 տոկոսը բռնազավթվվել է թշնամու կողմից, իսկ մնացյալ Արցախի կարգավիճակի հարցն այդպես էլ լուծում չի ստացել։

Հայտարարության կնքումից ու այն դավաճանաբար իրագործելուց հետո իշխանությունները (ոչ պաշտոնական շրջանակների միջոցով) շրջանառեցին այն թեզը, ըստ որի՝ արդեն այլևս զինվոր չի գնա Արցախը պաշտպանելու, և այդ հիմնախնդիրն արդեն կարգավորված է։ Սակայն անհեռատես իշխանությունները չէին հաշվարկել, որ Արցախի կորստով ՀՀ սահմաններն էլ ավելի մեծացան (հետևաբար, էլ ավելի շատ զինվոր է գնալու սահման)։

Իսկ ինչ վերաբերում է Արցախյան հարցի լուծման թեզին, ապա հետայսու առկա է ոչ միայն էլ ավելի խրթին արցախյան հարց, այլև «դամոկլյան սրի» նման ՀՀ–ի գլխին է կախված թուրքական ներխուժման վտանգը։

Սա արդեն լոկ ենթադրություններ և նախազգուշական մտքեր չեն. խայտառակ կապիտուլացիայից անմիջապես հետո և՛ Իլհամ Ալիևը, և՛ Թուրքիայում սկսել են շրջանառել Զանգեզուրը «ազատագրելու» մասին խոսակցություններ։ Ընդ որում՝ ադրբեջանցիների նշած Զանգեզուրն ընդգրկում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, Արարատի և Գեղարքունիքի մարզերի հարավային հատվածները։

Թուրքիայի TGRT Haber հեռուստաընկերությունը երեկ արդեն անդրադարձել է, թե ինչպես պետք է տեղի ունենա «Զանգեզուրի հանձնումը»։ Ալիևը հայտարարել էր, որ ՀՀ–ն պարտավոր է փոխհատուցել ԼՂ–ում իրականացրած «ավերածությունների» համար, և պահանջել էր 50 մլրդ դոլար։ Թուրքական հեռուստաընկերության հաղորդավար Էքրեմ Աչըքելը հայտարարել է՝ քանի որ «ՀՀ–ի գանձարանը դատարկ է, ապա նա չի կարողանա վճարել այդ գումարը, ուստի դրա դիմաց պետք է հանձնի Զանգեզուրը»։ Թշնամական այս տեսակետն արդեն շաբաթներ է՝ ակտիվ շրջանառվում է ադրբեջանա–թուրքական քաղաքական և հասարակական շրջանակներում։

Թուրքիա–Ադրբեջան եղբայրության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի նախագահ Այգյուն Աթթարը թվիթերյան գրառումների շարք է նվիրել Զանգեզուրի՝ «իբր Ադրբեջանին պատկանելու մասին» թեզին, որը, Աչըքելի հաղորդման համեմատ, ավելի «մեղմ» է և ներառում է Սյունիքի Նռնաձոր գյուղն ու այլ բնակավայրեր: Նմանատիպ տեսակետներ են տարածված ամբողջ համացանցում, նույնիսկ՝ Երևանը գրավելու մասին։

Եթե մինչև 2020 թ. սեպտեմբերի 26-ն Արցախը հանձնելու թեման համարվում էր անհավանական, ապա այս իշխանությունների կողմից կնքված՝ նոյեմբերի 10-ի հայտարարությանը հաջորդած իրադարձությունները, երբ ադրբեջանցի սահմանապահներն իրենց հավակնություններն են ներկայացնում արդեն ՀՀ տարածքների նկատմամբ, փաստում են, որ Հայաստանին դեռևս շատ ծանր ժամանակներ են սպասվում սեփական տարածքների անձեռնմխելիությունն ապահովելու գործում, ինչը, փաստացի, անընդունակ են իրագործել ներկայիս ապաշնորհ իշխանությունները»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Նավթի գները նվազել ենԲերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարար
Ամենադիտված