Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» «Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն Թորոսյան Բոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ Իրանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ Թաթոյան Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը» Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ) 

Սիրահարվել եմ Հայաստանին, Արցախին. վերաթողարկվել է Մոնսերատ Կաբալյեի հայկական շնչով ալբոմը

Գիտություն և Մշակույթ

«Սթարմուս» մշակույթի և գիտության փառատոնի կազմակերպիչների ջանքերով վերաթողարկվել է օպերային գերաստղ Մոնսերատ Կաբալյեի «The Island of Christianity: Armenia and Artsakh» (Քրիստոնեության կղզի՝ Հայաստան և Արցախ) ալբոմը: Սկավառակում ներառված է 10 երգ, այդ թվում Կոմիտասի «Կռունկ», «Չինար ես» ստեղծագործությունները, որոնց

գործիքավորումն իրականացրել է Ջոն Մետկեֆը, կատարում է  Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը տեղեկացրեց, որ վերաթողարկված ալբոմի շնորհանդեսը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին Լա Պալմա կղզում 130 հյուրի մասնակցությամբ:

Իսրայելյանը հիշեցրեց, որ 2013-ին են թողարկել ալբոմը սահմանափակ քանակությամբ, հետո որոշել են վերաթողարկել և լայն վաճառք իրականացնել: Որոշ հանգամանքներ խոչընդոտել են, և գաղափարը կյանքի կոչել չի ստացվել: Մոնսերատ Կաբալյեի մահվանից հետո ալբոմի վերաթողարկման հարցր բարձրացրել է երգչուհու եղբայրը: «Նա ասաց՝ ափսոսում է, որ գեղեցիկ պրոյեկտը լայն տարածում չի գտել և առաջարկեց վերաթողարկել այն: Սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ ու առաջ եկավ նաև Հայաստանում «Սթարմուս» փառատոնը կազմակերպելու միտքը: Պատերազմից հետո արագացրինք թողարկման գործընթացը: Ցանկանում ենք ալբոմը հանել գլոբալ վաճառքի»,-պատմեց Գարիկ Իսրայելյանը:

Այժմ ալբոմի վաճառքը միայն օնլայն է, բայց նախատեսում են տարբեր հարթակներում այն ներկայացնել և շնորհանդեսներ կազմակերպել աշխարհի մի շարք երկրներում՝ համագործակցելով հայկական համայնքների, արվեստի գործիչների հետ:   

Նրա խոսքով՝ ալբոմի վերաթողարկումն այս ծանր օրերին Հայաստանն ու Արցախն աշխարհում ճանաչելի դարձելու ևս մեկ քայլ է: «Երբ նոր էի առաջ տանում այս նախագիծը, միշտ ասում էի՝ նման նախաձեռնություններից լավ դեսպաններ չկան: Մոնսերատ Կաբալյեի նման գերաստղի մասնակցությունը ավելի է մեծացնում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Մի բան է, երբ մեր մասին խոսում ենք մենք՝ հայերս, մեկ այլ բան է, երբ խնդիրները բարձրաձայնում է համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհին: Նման նախագծերը պետք է շատ լինեն»,-շեշտեց նախաձեռնության հեղինակը:

Իսրայելյանն ընդգծեց, որ այլ հայտնիների հետ համագործակցելու գաղափարներ կան, սակայն ոչ բոլորն են ցանկանում իրենց իմիջը կապել այս կամ այն ազգի խնդիրների հետ: «Շատ արտիստներ նախ և առաջ մտածում են իրենց ֆինանսների մասին և ռիսկի չեն դիմում, բայց կան ստեղծագործողներ, որոնց համար գլոբալ խնդիրները կարևոր են և նրանք իրենց կարիերայում մեծ տեղ են տալիս տարբեր հարցերի լուծմանը: Նման մարդկանց հետ պետք է աշխատել»,-եզրափակեց Գարիկ Իսրայելյանը:

2013 և 2014 թվականներին Մոնսերատ Կաբալյեն այցելել էր աշխարհի հնագույն եկեղեցիներ և վանական համալիրներ: Նրա այցելությունը նվիրված էր Հայաստանում քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին: Նա ելույթ է ունեցել Երևանում և Ստեփանակերտում, ձայնագրել երգեր, որոնցից մի քանիսը՝ հայերեն լեզվով:

Կաբալյեն շատ տպավորվել է այն ամենով, ինչ տեսել է Հայաստան և Արցախ կատարած այցի շրջանակում՝ հնագույն քրիստոնեական հուշարձաններ, ինչպիսիք են Սուրբ Էջմիածնի տաճարը և Ամարասը: «Հայաստանը շատ հեռու է գտնվում ինձանից, բայց շատ մոտ է իմ սրտին: Լինելով մինչև գլխի ոսկորները քրիստոնյա՝ ես սիրահարվել եմ Հայաստանին և Արցախին»,- ասել է երգչուհին: Ալբոմը, որը լույս է ընծայվել նրա այցի արդյունքում, երգչուհին անվանել է «The Island of Christianity: Armenia and Artsakh» (Քրիստոնեության կղզի՝ Հայաստան և Արցախ):

Ձայնասկավառակի էքսքլյուզիվ հրատարակությունը, որը ներառել է CD, DVD և blue-ray, թողարկվել և ներկայացվել  էր Փարիզում 2013 թվականի դեկտեմբերին: Շառլ Ազնավուրը, որը ներկա է եղել միջոցառմանը, ասել է․ «Մոնսերատ Կաբալյեն զգաց հայ ժողովրդի ոգին ու բացեց ողջ աշխարհի առջև»:

Օպերային աստղն իր ձայնասկավառակի համար ընտրել է Վանգելիսի «Like a Dream» երգը որպես՝ X դարի վանական համալիրի՝ Դադիվանքի մասին պատմող տեսանյութի երաժշտական ուղեկցում: Դադիվանքը համարվել է հայկական Վերածննդի մարգարիտներից, որը դեռ մ․թ․ I դարում հանդիսացել է քրիստոնեական սրբավայր:

Ալբոմը ևս մեկ շատ կարևոր բնութագիր ունի՝ Քուին խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի հետ համատեղ աշխատանքից 25 տարի անց ալբոմի շնորհիվ Մոնսերատ Կաբալյեն Քուին խմբից Բրայան Մեյի հետ ձայնագրել է «Is This the World We Created?» երգը, որի գործիքավորողն ու պրոդյուսերը Բրայան Մեյն էր․ տեսանյութը պատմում է հրեաների, հայերի եղեռնի և մարդկության դեմ իրականացված այլ ոճրագործությունների մասին:

Հայկական դուդուկի կախարդական հնչյուններն առկա են «Կռունկ», «Չինար ես» և «La Habanera» երգերում: Կաբալյեն և Վանգելիսը հանդիսացել են այս հին հայկական երաժշտական գործիքի սիրահարներ, իսկ Բրայան Մեյն անգամ կատարել է Հանս Ցիմմերի ստեղծագործությունը «Գլադիատոր» ֆիլմի երաժշտությունը դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի հետ 2005 թվականին Տրոմսոյում 46664 համերգի ընթացքում:

 --00—ՄՀ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան ԱթանեսյանԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը
Ամենադիտված