Անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքները ամսական 300 հազար դրամ կստանան
ՀասարակությունՀայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը:
Հարցը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ այսօր գործող կարգավորումներով գոյություն ունի ժամկետ, երբ պետք է անհետ կորածի կարգավիճակը հստակեցվի: Այս նախագծով առաջարկվում է, որ մինչեւ այդ հստակեցումը առավելագույնը 6 ամիս ժամկետով ամենամսյա դրամական օգնություն տրամադրել՝ յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 300 000 դրամի չափով: