Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ Թանկյան Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է 

Ի՞նչ անել. Վարդան Օսկանյան

Դիվանագիտության ձախողումը բերում է պատերազմի, բայց երբ տանուլ ես տալիս պատերազմը, դիվանագիտությունը նոր հարթության վրա դնելու անհրաժեշտությունը դառնում է օրվա հրամայական։ Այս մասին իր հոդվածում գրել է Հայաստանի ԱԳ նախկին նխարար Վարդան Օսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Պատմությունը լի է օրինակներով, երբ պատերազմում ջախջախիչ պարտությանը հաջորդած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում հմուտ դիվանագիտությամբ հնարավոր է եղել վերականգնել կորուստներն ու սրբագրել բացթողումները։

1814-15 թվականներին Վիեննայի կոնգրեսում՝ Ֆրանսիայի կրած ջախջախիչ պարտությունից հետո, Տալեյրանի դիվանագիտական տաղանդի շնորհիվ Ֆրանսիան դուրս եկավ նվազագույն կորուստներով։ Այն ոչ միայն պահեց իր նախապատերազամական սահմանենրը, այլև Վիեննայում ձևավորված նոր եվրոպական համակարգում կարևոր և ծանրակշիռ դեր ստանձնեց։ Առանց դիվանագիտական այդ հմտությունների՝ Ֆրանսիան կկրեր շատ ավելի ծանր տնտեսական բեռ, կկորցներ տարածքներ և կենթարկվեր մեկուսացման առնվազն հաջորդ տասնամյակում։ Գերմանիան՝ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերից հետո՝ վկա։

Հայկական դիվանագիտությունը, որը նախորդ երկուսուկես տարիների ոչ արդյունավետ վարման հետևանքով մեզ հասցրեց պատերազմի, այսօր կարող է դառնալ մեր փրկօղակը։

Փաշինյանը ստացել էր լավ, շատ լավ ժառանգություն։ Մադրիդյան կամ հետագայում Կազանյան փաստաթուղը, որի դրույթները, որքանով տեղյակ եմ, հիմնականում բխում էին Մադրիդյան փաստաթղթից, հայկական կողմի համար ընդունելի որոշում ստանալու հնարավորություն էին տալիս։

Մադրիդյան փաստաթուղթն 1991-ից մինչ օրս ներկայացված բոլոր փաստաթղթերից ամենանպաստավորն է մեզ համար, որն իր մեջ հնարավորություն է պարունակում հասնելու Լեռնային Ղարաբաղի՝ ոչ Ադրբեջանի կազմում քաղաքական կարգավիճակին:

Գոնե իմ նախարարության շրջանի ավարտին, 2008-ին հայկական ու ադրբեջանական կողմերի միջև մի քանի, բայց էական տարաձայնություններ կային որոնց շուրջ ընթանում էին բանակցությունները։ Որքան տեղյակ եմ, Փաշինյանի իշխանության գալու պահին, սեղանին դրված փաստաթղթի շուրջ առկա տարաձայնությունները կողմերի միջև մնում էին նույնը։ Ավելի քան երկու տարի Փաշինյանը հնարավորություն ուներ բանակցելու այդ փաստաթղթի հիման վրա, հատկապես հաշվի առնելով նրա պնդումը, թե լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի համար։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ բոլոր տարաձայնությունները լուծվեին ի օգուտ Ադրբեջանի, այսօր մենք կունենայինք մի լուծում, որը մեծ հաշվով գոնե անընդունելի չէր լինի հայ ժողովրդի համար։ Կունենայինք լուծում՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականությամբ, կարգավիճակի հայանպաստ որոշման հստակ հեռանկարով ու առանց հազարավոր զոհերի։

Ցավոք, Փաշինյանը ընտրեց այլ ճանապարհ։ Գործելու անկարողությունը թերևս հանգեցրեց ամեն «նախկինի» մեջ ապագա հնարավոր տապալումների արդարացման փնտրտուքի՝ ոչ մի տեղ չտանող գործելաոճին։

Երբ երկրի ղեկավարն առաջնորդվում է «նախկինի», նույնիսկ բանակցային փաստաթղթի նկատմամբ, ատելությամբ և ոչ թե ապագայի հանդեպ սթափ պատասխանատվությամբ, դա անխուսափելիորեն բերում է կործանման։

Այն պահից, երբ ստանձնում ես իշխանություն, այդ բեռն այլևս քոնն է։ Երբ 1998-ին մեր կառավարությունը ստանձնեց իշխանություն, մենք սեղանի վրա ունեինք հանրության համար անընդունելի բանակցային դիրքեր, ինչի պատճառով և հրաժարական էր տվել աոաջին նախագահը։ Ընդամենը երկու ամսում պետական-դիվանագիտական ջանքերի շնորհիվ մենք ստացանք նոր փաստաթուղթ ու նոր բանակցային մեկնարկ։ Չեմ հիշում գեթ մեկ դեպք, երբ մեր կառավարությունը պետական կառավարման որևէ անհաջողություն արդարացներ «նախկինների» թողած ժառանգությամբ։ Թերևս դա էր պատճառներից մեկը, որ հաջողություններն անհամեմատ ավելի շատ էին։

Փաշինյանին դժվար է ներել իր կառավարման արդյունքում ստացած պատերազմն ու այդ պատերազմում մեզ համար ամենացավալի ելքը։ Սակայն նրան ավելի դժվար է ներել այն բանի համար, որ մսխեց հույսը, դրականի ակնկալիքը, հանրության վստահությունը, այն ամենը, ինչ կարելի էր ծառայեցնել պետության շահին՝ իշխանափոխությունից հետո։ Փոխարենը նա թաղվեց «նախկինի» հանդեպ ատելության ծանր ու անհեռանկար բեռի տակ։

Ես շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ Մադրիդյան փաստաթղթի դրույթները դեռ արդիական են և, դրանց վրա հենվելով, կարելի է հասնել մեզ համար բարենպաստ շտկումների։

Ինչպիսին էլ որ լինեն ներքաղաքական փոփոխությունները, ով էլ ներկայացնի Հայաստանը, օրախնդիր է սեղանին վերադարձնել Մադրիդյան սկզբունքները և դրանց ամբողջական կիրառումը՝ առաջին հերթին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության հիման վրա։

Եթե նախորդ երեսուն տարիներին ստեղծված ստատուս քվոյի հետ չէր հաշտվել ադրբեջանական կողմը, ապա այսօրվա ստատուս քվոն անընդունելի է հայկական կողմի համար։ Պարտադրված խաղաղությունը չի կարող կայուն լինել, ու հենց այս դրույթի վրա հենվելով՝ պետք է պարտադրել բանակցությունների ակտիվ շրջան՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա։

Եթե չենք ուզում, որ հաջորդ երեսուն տարին տարածաշրջանում շարունակի լարված մնալ, միջազգային հանրությանը պետք է օգնել Ադրբեջանին նստեցնելու բանակցային սեղանի շուրջ և ստիպելու վերականգնել հավասարակշռությունը՝ հենվելով այն դրույթների վրա, որոնք Ադրբեջանը ընդունել էր Մադրիդում 2007-ին։

Նման հնարավորությունից օգտվելու և հաջողության հասնելու համար շատ ժամանակ չկա։ Սա պետք է արվի շատ արագ և Հայաստանի նոր դեմքով։ Հենց միայն այն պարզ պատճառով, որ նման ելքի հաջողության գրավականը պետք է լինի երկարաժամկետ խաղաղության հրամայականի և պարտադրված ստատուս քվոյի անընդունելիության հայկական կողմի պնդումը։ Նման պնդումը չի կարող ընկալելի լինել այնպիսի իշխանության կողմից, որն առնվազն ֆորմալ առումով համաձայնություն է տվել պարտադրված պայմաններին»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՂազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելՄենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք ու տանենք Սումգայիթի մոտ դնենք. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ հետԼուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրելԹուրքիայում կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ)Մեր նահատակների արյունն ուրացողը նզովքի ենթակա է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այսօր հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Դենդիաս Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախումն անթույլատրելի է. Շոլց Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոԿեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ամենադիտված