«Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» 

6-7-ամյա տղան պարբերաբար ենթարկվել է սեռական բռնության. ինչո՞ւ է կոծկվում մանկապղծությունը. Աննա Կոստանյան

Блогосфера

Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես նաեւ իրավապահ համակարգի պատասխանատուներ, այսօր քաղաքական խառն ու բուռն իրադարձությունների ֆոնին մեր երկրում առօրյա քաղաքացիական խնդիրները հետին՝ հարյուրերորդական պլան են մղվում։ Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խոսելու եմ մի սարսափելի իրողությունից, որ մասին բարձրաձայնել եմ դեռեւս ընթացիկ տարվա սկզբին։ 2016-ին այն ժամանակ 6-7-ամյա տղա երեխան պարբերաբար ենթարկվել է սեռական բռնության։ Հարուցվել էր երկու քրեական գործ՝ մեկը 2016-ին եւ 2019-ին՝ բռնությունը կրկնվելուց հետո, որը սույն թվականի հունվար ամսին դեռեւս գտնվում էր նախաքննության փուլում։

2017-ի հունիսի 26-ին Փորձաքննության ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի ամբուլատոր զննության եւ ուսումնասիրության հաշվետվության արդյունքներով՝ երեխային սեռական բռնության ենթարկելու հանգամանքը ՉԻ ԲԱՌԱՑՎԵԼ, ավելին, հստակ նշվել է, որ երեխայի մոտ ի հայտ են եկել ֆիզիկական այնպիսի ձեւափոխումներ, որոնք կարող էին առաջանալ նրան պարբերաբար սեռական ոտնձգությունների ենթարկելու հետեւանքով։

Սա թերեւս միակ այն հանգամանքն է, որից կառչելով պետք է հնարավոր լիներ բացահայտել այս սարսափելի դեպքը։ 2019-թվականին կարճվել է 2016-ի քրեական գործը՝ հանցակազմի բացակայության անհեթեթ պատճառաբանությամբ։ Դատահոգեբանական փորձաքննության արդյունում արձանագրվել է, որ երեխան ադեկվատ  է եւ նրա խոսքերը հավաստի են։

 Քանի որ խոսքը հատկապես մանկահասակ երեխայի մասին է, փորձել եմ գնալ քրեական գործի հետքերով՝ հնարավորինս ծանոթացել մանրամասներին, հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ, կես տարի առաջ Երեւան քաղաքի դատախազ, այժմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանին։ Բոլորը միաձայն ընդունում են, որ նման սարսափելի գործերը պետք է բացվեն, բայց․․․ Ինչպես միշտ, չգիտեմ, թե ինչպես է ստացվում, Հայաստանում բավարար հանցակազմերի բացակայության պատճառով գործերը կարճվում են։

Ստացվում է՝ մանկահասակ տուժած երեխան՝ բռնության ենթարկվելով, շարունակում է ապրել հոգեբանորեն ճնշված վիճակում՝ փակի տակ, իսկ կեղծ արդարադատությունն այսօր շարունակում է չբացահայտել կամ կոծկել կամ միամիտ քողարկել տասնամյա երեխայի ողբերգական դեպքը։

Հոգեբանական ծանր վիճակով պայմանավորված, նաեւ իրավապահ համակարգի հանդեպ ի սպառ կորցնելով վստահությունը, երեխայի մայրը մի քանի ամիս առաջ հրաժարվեց երկրորդ քրգործի քննությունից։ Այսքանից հետո էլ ընդունված ո՞ր կոնվենցիան կարող է օգնել բացահայտել նմանօրինակ ահասարսուռ դեպքերը, երբ երեխայի ճակատագիր է խեղվել, երբ մորն ու երեխային պարբերաբար ահաբեկել են, ճնշումներ գործադրել, որպեսզի չշարունակի պահանջել արդարությունը։

Ինչու՞ է մինչեւ հիմա Հայաստանում իրավապահ համակարգը շարունակում գործել նախկին տրամաբանությամբ, ինչու՞ են քրեական այսպես կոչված կեղծ հեղինակությունները, ովքեր մասնակցություն են ունեցել երեխայի պղծմանը, շարունակում հանգիստ ապրել ազատության մեջ, իսկ 27-ամյա մայրն արդարության հաստատման ամենօրյա տառապանքով, հոգեպես բանտված է, 10-ամյա երեխան, ինքնամեկուսացած, տարանջատված տարեկիցներից, կորցնում է իր իր գունավոր մանկությունը, զրկվում պատանեկության պայծառ օրերն անցկացնելու հնարավորությունից եւ իրավունքից։

Այսպիսի՞ն է արդարադատությունը Հայաստանում, այսպես են մարդու իրավունքները գերակա այս Հայաստանում, այսպե՞ս է բարեփոխվել իրավապահ համակարգը, այսպե՞ս է ապահովված մանուկների անվտանգությունը մեր երկրում։

Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ երեխայի մայրը, վստահ է, որ մանկապղծությունը կոծկվում է, քանի որ իրավապահ համակարգի օղակներում կան պաշտոնյաներ, ովքեր ըստ երեւույթին հմտորեն խոչընդոտել են գործի բացահայտմանը։

Եվ եթե իրոք ունենք քաղաքացիների շահերը պաշտպանող իրավապահ համակարգ, ապա անկախ երեխայի մոր կողմից քրեական գործի քննության հրաժարվելու հանգամանքից, այն պետք է մինչեւ վերջ քննվեր, ինչը չի արվել։

Անկախ նրանից, թե ովքեր են առնչվել այս գործին, թե ովքեր են մասնագիտորեն կոծկել հանցագործների բացահայտումը, ԱԺ պատգամավորի լիազորություններից բխող բոլոր գործիքակազմերն օգտագործելու եմ, որպեսզի օր առաջ բացահայտվեն ազատությունը վայելող եւ հավանաբար նոր հանցագործություններ իրականացնող՝ մարդ կոչվելու իրավունքը կորցրած սուբյեկտները։

Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես նաև իրավապահ համակարգի պատասխանատուներ, Այսօր քաղաքական խառն ու բուռն իրադարձությունների...

Опубликовано Աննա Կոստանյան - Anna Kostanyan Четверг, 10 декабря 2020 г.
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полиции
Самое популярное