Կարեն Առուստամյանը չընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Կարեն Առուստամյանին չընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: Քվեարկության արդյունքները հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 79 «կողմ» և 3 «դեմ»,- ասաց Հովակիմյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ, ըստ այդմ, որոշումը չի ընդունվել:
Որոշման ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ից ավելի «կողմ» ձայներ (նվազագույնը՝ 80):