Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են. փակվել է Մոլդովական-Թոթովենց խաչմերուկը
SocietyԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները: Քաղաքացիները փակում են Երևանի փողոցները՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Քիչ առաջ նրանք փակել էին Մոլդովական- Թոթովենց խաչմերուկը՝ վանկարկելով «Նիկոլ, հեռացի՛ր», «Դավաճան, հեռացի՛ր», «Ժողովո՛ւրդ, միացե՛ք մեզ»:
Հիշեցնենք, որ արդեն քանի օր է ժողովուրդը իրականացնում է զանգվածային անհնազանդության ցույցեր՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: