Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել
ՎրաստանՆոր կառավարության աշխատանքի մեկնարկից առաջ Վրաստանի ներկայիս կառավարությունը հրաժարական է տվել, գրում է ՏԱՍՍ֊ը: «Վրաստանում կառավարությունը հրաժարական տվեց: Այսուհետ վարչապետը և ամբողջ կաբինետը ժամանակավոր պաշտոնակատար են», - հայտնել է Վրաստանի կառավարության խոսնակը: Սահմանադրության համաձայն՝ Վրաստանի խորհրդարանը երկու շաբաթ ժամանակ ունի՝ նոր կառավարությունը հաստատելու համար: Եթե դա տեղի չունենա, նախագահը ցրելու է օրենսդիր մարմինը և նշանակելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախնական տվյալների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը մտադիր է վերանշանակել Գիորգի Գախարիային վարչապետի պաշտոնում, որը կաբինետը ղեկավարում է 2019-ի սեպտեմբերից: Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են երկու փուլով ՝ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 21-ին: