Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասին Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Հարություն Միքայելյանը` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Հլը թև-թև մտեք, հետևս էլ կանգնեք, տեսնեմ՝ ով ա գալու հետս մինչև վերջ, մինչև հաղթանակ. Չախալյան ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 

1920-ին հանձնվեց Կարսը, 2020-ին՝ Շուշին. մենք պետք է դուրս գանք նույն սխալը անելու ֆատալիստական շրջանակից. թուրքագետ

Բլոգոսֆերա

Հայտնի արտահայտությունը, թե պատմությունը կրկնվելու սովորություն ունի, մեզ համար հատկապես հիմա ավելի է արդիական դարձել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում արված՝ «Կարս 1920-Շուշի 2020. ֆատալիստական սխալների զուգահեռներ» վերտառությամբ գրառման մեջ նշել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Մասնագիտական և ոչ մասնագիտական շրջանակներում շատ են տարվում զուգահեռներ 1920 թ. և 2020 թ. Հայաստանի միջև: Պատմական փաստերի մանրամասների մեջ շատ չխորանալով` կարելի է առանձնացնել առնվազն երեք կարևոր զուգահեռ, որոնք կային 1920-ին և 2020-ին՝

1. արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի սխալ քայլեր,

2. թուրք-հայկական պատերազմ,

3. ռուսական զորքի-գործոնի սպասում:

Եվ որպես այդ ամենի ավարտ՝ 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի նվաստացուցիչ պայմանագիր – 2020 թ. նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ հայտարարություն: Այդ ամենի հետևանքով 1920-ին կորցրեցինք անկախությունը, իսկ 2020-ին՝ սուբյեկտայնության և ինքնիշխանության զգալի մասը (ի դեպ ինքնիշխանության մասին պոռոտ հայտարարությունները ներկայիս իշխանության պոպուլիստական հռետորաբանության զինանոցի կարևոր զենքերից էին):

Սակայն 1920-ի և 2020-ի զուգահեռները այսքանով չեն ավարտվում. երևի թե «զարմանալի» զուգադիպությամբ քարոզչական ասպարեզում ևս կան ակնառու նմանություններ: Այսպես, 1920-ին հայոց բանակում և հասարակության մեջ որոշակի շրջանակներ հստակ քարոզ էին տանում, որ հարձակվող թուրքական զորքը «լավ թուրքերի» զորքն է և նրանց դեմ պայքարել պետք չէ: 100 տարի հետո՝ 2020 թ. Ազգային ժողովի ամբիոնից իշխող խմբակցության պատգամավորը վտանգավոր էր համարում ազգագրական երգերը և բառացի խոսում կրկին «լավ թուրքերի» մասին, իրականացվում էին հայ-թուրքական ինքնանպատակ «հաշտությանն ու երկխոսությանը» միտված գրանտային տարատեսակ ծրագրեր, իսկ ինչ-որ ճիվաղներ անթույլատրելի էին համարում ապրիլի 23-ին ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշի այրելը:

Մի զուգահեռ էլ առանձնացնենք հոգևոր-մշակութային ոլորտին վերաբերող. 1920 թ.  պարտությունից հետո բանակցությունների ժամանակ փորձում էինք Հայաստանի սահմաններում պահել գոնե մայրաքաղաք Անիի ավերակները՝ որպես քրիստոնեական մշակույթի բացառիկ օրինակ, 2020 թ. փորձում ենք պահել Դադիվանքը…

2020 թ. պատերազմի ժամանակ տարածված կարգախոսներից էր «սա մեր վերջին պատերազմն է», ինչի հետ ես համաձայն չեմ: Իմ կարծիքով, թուրք-հայկական պատերազմը շարունակվում է արդեն մոտավորապես հազար տարի՝ այն պահից, երբ թյուրքական ցեղերը ներխուժեցին Հայկական լեռնաշխարհ և դեռ շարունակվելու է: Թուրք-ադրբեջանական ագրեսիվ տարածքային և այլ նկրտումները չեն դադարելու, իսկ դրանց վերջնական նպատակը Հայաստան պետության չգոյությունն է: Հազար տարվա մեջ արձանագրվում են թուրք-հայկական ճակատամարտեր, որոնց մի մասը մենք հաղթել ենք, մի մասը՝ պարտվել: Ընդ որում, թող պաթոսային չհնչի, բայց 2020 թ. ճակատամարտում պարտվել է ոչ թե մեր բանակը և զինվորը, այլ պարտվել են ճակատագրի հեգնանքով իշխանության եկած ապիկար կառավարիչները, որոնք լինելով ֆեյսբուքյան ինքնախաբեության գերիներ՝ կարևորում են ֆեյսբուքյան հաղթանակները և որոնց համար ռազմական հաջողությունները կամ ռազմավարը իրական անձանց կամ ֆեյքերի դրած լայքերն են ու դրանց քանակը:

100 տարի առաջ ճիշտ այս ժամանակ մենք տանուլ տվեցինք և այդ պարտության խորհրդանիշը Կարսն էր, որը ոչ թե գրավվեց թշնամու կողմից, այլ հանձնվեց թշնամուն: 100 տարի հետո՝ 2020 թ. մեր պարտության խորհրդանիշը Շուշին է, որը նույնպես հանձնվեց: Վստահ եմ, որ հայ ազգը կրկին ոտքի է կանգնելու, կրկին զարգանալու է, կրկին հասնելու է հաղթանակների և հաջողությունների, սակայն այդ ամենի համար մենք պետք է կարողանանք ազգովի դուրս գալ անընդհատ նույն սխալը անելու ֆատալիստական շրջանակից, որպեսզի «պատմությունը նորից չկրկնվի» և պարտության նոր խորհրդանիշ-քաղաքներ չունենանք:

Ուրեմն՝ ո՛չ ապազգային, կոսմոպոլիտ մտածողությանը, ո՛չ տգիտությանը, ո՛չ դիլետանտիզմին, ո՛չ երեսպաշտությանը, ո՛չ ինքնախաբեությանը, ո՛չ ապիկարներին, ո՛չ դավաճաններին»:

ԿԱՐՍ 1920 – ՇՈՒՇԻ 2020. ՖԱՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ Հայտնի արտահայտությունը, թե պատմությունը կրկնվելու...

Опубликовано Melkonyan Ruben Пятница, 11 декабря 2020 г.
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերըԿստեղծվի ավելի քան 800 նոր աշխատատեղԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար նախատեսված հատկացումները կբաշխվեն ըստ մարզերիԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներԱնչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են Գերմանացի` 2018 թվականին մահացած ճանաչված միլիարդատիրոջը հայտնաբերել են Մոսկվայում՝ սիրուհու տանը (լուսանկարներ)ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին Այսօրվանից մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունըՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. ԱբրահամյանՆոր նշանակումներ Մայր Աթոռում Ռաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»Արթուր Վանեցյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՄենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. ԱբդոլլահիանՎարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարելՆիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն ՍաղաթելյանԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդուն Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարովԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ԵՄ դիտորդները ՀՀ-ում հետախուզությամբ են զբաղված, ինչով էլ առաջացնում են մյուս երկրների դժգոհությունըՀարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային Հարություն Միքայելյանը` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. Զախարովա Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվիՓաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն ԱյվազյանԿոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Հլը թև-թև մտեք, հետևս էլ կանգնեք, տեսնեմ՝ ով ա գալու հետս մինչև վերջ, մինչև հաղթանակ. ՉախալյանՊետք է Նիկոլի հարցը լուծենք, որ պարզ էրեսով կարողանանք գնալ «Եռաբլուր»՝ մեր տղերքի մոտ. ՉախալյանԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Սամվելի գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան ԲՏԱ նախարարի տեղակալն այցելել է «Ինժեներական քաղաք»Եկել ենք՝ Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերելՈստիկաններն ինձ զգուշացնում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էՄիզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. փաստաբանՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ Փաշինյան Կհստակեցվեն դպրոցի վարչատնտեսական կառավարչի գործառույթներըԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնում Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներովՎաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբանՌուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրներըԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա ՇիմոնիտենՍա պետք է համազգային մեծ շարժում դառնա, ժողովուրդ, միացեք
Ամենադիտված