«Մոլդեն» դուրս եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ, Արսենալը խմբում վեց հաղթանակ տարավ
SportՆորվեգական «Մոլդեն» ու շվեյցարական «Յանգ Բոյսը» դուրս եկան Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ:
«Մոլդեն» B խմբի խաղում ոչ-ոքի խաղաց Վիեննայի «Ռապիդի» հետ 2: 2 հաշվով: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մագնուս Էիքրեմը, «Ռապիդում» գոլ խփեցին Մարսել Ռիզմայերին և Մելիհ Իբրահիմօղլին:
Խմբի զուգահեռ հանդիպմանը Լոնդոնի «Արսենալը» Դուբլինում հաղթեց իռլանդական «Դանդալկին»՝ 4: 2: «Զինագործների» կազմից գոլերի հեղինակ դարձան Էդի Նկետիան, Մոհամեդ Էլնենին, Ուիլոքը և Ֆոլարին Բալոգանը, տանտերերից՝ Ջորդան Ֆլորեսը և Շոն Հուրը: «Արսենալը» վեց խաղում վեց հաղթանակ տարավ և վաստակելով 18 միավոր խմբում՝ դուրս եկավ փլեյ-օֆֆ։ «Մոլդեն» եզրափակում է երկրորդ հորիզոնականը և անցնում է 1/16 եզրափակիչ: