«Նապոլին» ոչ-ոքի խաղաց «Ռեալ Սոսյեդադի» հետ և դուրս եկավ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ
ՍպորտԵվրոպա լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրի խաղում «Նապոլիի» իտալացի ֆուտբոլիստները ոչ-ոքի խաղացին իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հետ, որից հետո երկու թիմերն էլ դուրս եկան մրցաշարի 1/16 եզրափակիչ:
F խմբի հանդիպումը, որը տեղի ունեցավ հինգշաբթի օրը՝ Նեապոլում, ավարտվեց 1: 1 հաշվով: Տանտերերը 35-րդ րոպեին առաջ անցան Պիոտր Զիելինսկիի գոլով, իսկ հյուրերը պարտությունից խուսափեցին Վիլիան Խոսեի՝ 90-րդ րոպեին խփած գոլով: «Նապոլին» խմբում 11 միավորով եզրափակում է առաջին տեղը, իսկ «Ռեալ Սոսյեդադը» եզրափակում է երկրորդ տեղը՝ 9 միավորով: