«Արժանապատվության երթ» Երևանում. կան բերման ենթարկվածներ
ՀասարակությունՆիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթ են կազմակերպել, այն անվանելով՝ «Արժանապատվության երթ»:
Երթի մասնակիցներից մեկը ասաց, որ պետությանը պարտության տարած, պետական համակարգը ամբողջովին կործանած, ո՛չ եկեղեցի և ո՛չ մշակույթ հարգող մարդը, չի կարող լինել երկրի ղեկավար. «Սա իշխանության կամ կուսակցական կռիվ չէ: Կարծում եմ՝ այն ծրագիրը, որը առաջարկել է ընդդիմությունը պետք է յուրաքանչյուրին պարզ լինի: Այստեղ հիմնական խնդիրը հետևյալն է՝ փորձել ամեն ինչ անել ՀՀ պետականության վերականգնման համար և որ ամենակարևորն է հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացուն նորից ոտքի հանել»,- նշեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարը, հավելելով՝ դա կարող է լինել միայն ՀՀ ժողովրդին ծնկի բերած ղեկավարին հեռացնելով:
Նշենք նաև, որ քայլերթ իրականացնողները, իրենց բողոքի ակցիան շարունակեցին ավտոերթերով դեպի՝ Ֆրանսիայի հրապարակ:
Հավելենք նաև, որ ոստիկանությունը բերման ենթարկեց մի քանի ցուցարարների, որոնց մեջ էր նաև Գեղամ Մանուկյանը: