Հու Ցզինտաո. Չինաստանը խոստանում է օգնել համաշխարհային տնտեսությանը
Աշխարհ
ՉԺՀ նախագահ Հու Ցզինտաոն Վլադիվաստոկում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (Asia-Pacific Economic Cooperation (APEC) գագաթաժողովի մասնակիցներին խոստացավ, որ Չինաստանն իր տնտեսական աճով կպահպանի համաշխարհային տնտեսությունը լիարժեք վերականգնման ճանապարհին. տեղեկացնում է BBC Russian-ը:
«Չինաստանը ձգտելու է, որ հաստատվեն արագ կանոններ տնտեսական ոլորտում և կայունություն ներքին շուկաներում»,-ասել է Չինաստանի առաջնորդը:
«Համաշխարհային տնտեսությոuնը վերականգնվում է շատ դանդաղ, և մինչև հիմա գոյություն ունեն բազմաթիվ չլուծված հարցեր և ապակայունացնող գործոններ»,-հայտարարեց Հու Ցզինտաոն՝ ելույթ ունենալով գործարարների առջև:
Ինչ վերաբերում է ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, ապա այնտեղ խաղաղության և կայունության պատասխանատվություն հավասարապես պետք է կրեն տարածաշրջանի բոլոր երկրները»,- ընդգծել է ՉԺՀ նախագահը: