NASA-ն հայտնել է Երկիր մոլորակին հինգ երկնաքարի մոտենալու մասին ԱՄՆ պետդեպը հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայությունը ԼՂ-ում ապակայունացման ռիսկ է պարունակում Վթար Զոդի կամրջի մոտակայքում. ուղևորներից մեկը տեղում մահացել է, 2-ի վիճակը ծանր է ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի՝ գերիների նկատմամբ միջանկյալ միջոցի կիրառումը չեղարկելու դիմումը Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի գործադիր կազմի ներկայացուցիչների հետ Գիտենք, թե որ գեներալի հրամանով է զորամասը թողնվել հակառակորդին. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանական կողմը պնդում է, որ հայկական զորքերը պետք է հեռանան Արցախի ամբողջ տարածքից. Коммерсантъ ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ Վազգեն Մանուկյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահությունում Արագածի ոստիկանության բաժնի պետը աշխատանքից ազատման դիմում է գրել. Mediaport 

«էսօր վերջին օրն ա, էսօր կռիվը կվերջանա». վերջին օրն էր ոչ թե կռվի, այլ երկու եղբայրների

Հասարակություն

Արցախյան պատերազմում՝ հանուն հայրենիքի պաշտպանության հերոսաբար ընկավ Արտավազդ Հարությունյանը: Նույն օրը զոհվեց նաև նրա հորեղբոր տղան՝ Մանվելը:

Բարի էր Արտավազդը, կոկիկ ու մաքրասեր էր շատ: Պատրաստակամ էր բոլորին օգնելու, անգամ անծանոթ մարդկանց մեծ սիրով օգնություն էր ցուցաբերում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում պատմեց Արտավազդի կինը՝ Նինել Հովհաննիսյանը:

Արտավազդը և Նինելը դեռ 2 տարի էլ չկա, ինչ պսակադրվել են, նրանք ունեն 6 ամսական տղա երեխա: Արտավազդը շատ էր սիրում ընտանիքին և ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը, իսկ իր որդին նրա համար, լրիվ այլ հպարտություն էր. «Ամուսինս ապրում էր ներկայով: Նպատակը այն էր, որ մեր երեխային ամեն ինչով ապահովեր, որ փոքրիկը ոչնչի կարիք չունենար: Ճիշտ է, չնչին երազանք էր, բայց ինքը շատ էր ցանկանում մեր երեխային քայլակի մեջ տեսնել, բայց, ավաղ, այդպես էլ չտեսավ»,-նշեց Նինելը:

Արտավազդի և Նինելի սերը նախքան ամուսնանալը մեծ փորձությունների միջով է անցել, սակայն ինչպես նշում է Նինելը, գլխավորն այն է, որ դրանք հաղթահարել են. «Մենք իրար ճանաչել և սիրել ենք դպրոցական տարիներից: Իմ ընտանիքը Երևանից էր, իսկ Արտավազդը ապրում էր Ճամբարակում և ծնողներս, քանի որ չէին ցանկանում, որ նրանցից հեռու գտնվեմ առանց ճանաչելու Արտավազդին դեմ էին նրան, և մենք փախանք: Երկու ամիս հետո ծնողներս հաշտվեցին իմ որոշման հետ: Ճանաչելով Արտավազդի յուրահատուկ տեսակը՝ հիմա նրանք էլ են ափսոսում, որ ամեն ինչ այսպիսի ավարտ ունեցավ: Այդ եզակի տեսակը այլևս չկա»,- նշեց հերոսի կինը:

Նինելը ծնողներից գաղտնի բանակ ճանապարհեց իր սիրելիին և անհամբերությամբ սպասեց նրա վերադարձին: Ծառայությունը ավարտելուց հետո Արտավազդը որոշեց Ճամբարակի զորամասում շարունակել իր ծառայությունը: Նա աշխատում էր իր հորեղբոր որդու՝ Հարությունյան Մանվելի հետ, սակայն պատերազմի օրերին նրանք տարբեր դիրքերում էին հայտնվել, որը շատ կարճ տևեց. «Սեպտեմբերի 28-ից Արտավազդը արդեն դիրքերում էր: Ամուսինս շատ էր ուզում եղբոր հետ ծառայել ու դիրքը փոխեց, որ լինեն միասին: Միշտ ասում էր՝ Մանվելը ինձ ասել է՝ ուր գնանք միշտ միասին պետք է լինենք: Ու ասածը ճիշտ եղավ, երկուսով անմահացան՝ բարձրացան երկինք»,- մեծ ցավով նշեց Նինելը:

Սկզբնական շրջանում հերոսը ամեն օր զանգում էր կնոջը, անգամ, օրը մի քանի անգամ. «Ես չգիտեի, որ դիրքերում է: Ինչը գիտեր, որ կնեղացնի, ցավ կպատճառի, փորձում էր թաքցնել ինձանից: Օրեր անց նոր իմացել եմ, որ դիրքերում է: Եթե անկեղծ, ես պահի լրջությունը չեմ հասկացել ու չեմ էլ կարծել, որ մեր ընտանիքի հետ կարող է այսպիսի բան պատահել: Այդ օրերին միայն մտածում էի, որ հանկարծ չմրսի, սոված չլինի, բայց որ հնարավոր է զոհվի, երբեք մտքովս չի անցել»,- ընդգծեց հերոսի կինը:

Նինելը վերջին անգամ ամուսնու հետը խոսել է հոկտեմբերի 1-ին՝ երեկոյան, այդ զանգը շատ է տպավորվել նրա հիշողության մեջ. «Ասաց հաճախ եմ զանգահարում, որ չասես՝ չեմ զանգում: Ես էլ ասացի՝ անհանգիստ եմ լինում, այդ պատճառով եմ ուզում հետդ խոսել, թեկուզ միայն ասա, որ լավ ես ու անջատի, ասաց երեխուս անպայման կհամբուրես, ձեզ լավ կնայեք։ Չեմ մոռանա, որ նշեց՝ էսօր վերջին օրն ա, էսօր կռիվը կվերջանա: Ես կարծեցի, թե այդ օրը իրենց ասել են, որ պատերազմը վերջանալու է, բայց, ինչպես հետո պարզ դարձավ, տղերքին նախապես հրահանգավորել էին, որ գնում են այնպիսի տեղ, որ հնարավոր է հետդարձի ճանապարհ չլինի»,- հուզվելով վերհիշում է Նինելը:

Արտավազդը զոհվել է հոկտեմբերի 2-ին սակրավորական աշխատանքներ կատարելիս: Նինելը այդ օրը սովորականի պես սպասել է ամուսնու հերթական զանգին, բայց... «Այդպես էլ չզանգեց: Ես զանգահարեցի նրան, բայց անհասանելի էր, հետո զանգահարեցի նրա հորեղբոր տղային, զանգերը գնում էին, բայց պատասխանող չկար: Այնուհետև Արտավազդի զոհվելու մասին լուրը հասավ ինձ: Սկզբում քույրիկս զանգահարեց հարցուփորձ արեց, որը կասկածի տեղիք տվեց ինձ, հետո ամուսնուս ընկերը զանգահարեց ու ինձանից ամուսնուս գտնվելու վայրն էր փորձում ճշտել, ու այդպես ես հասկացա արդեն՝ ինչ է կատարվում»,- պատմում է մեր զրուցակիցը:

Վերջինս ցավում է մեկ բանի համար, որ այդպես էլ չկարողացավ վերջին հրաժեշտը տալ ամուսնուն. «Մեր ցավը եղել է այն, որ զոհված 7 հոգուց 6-ին նրանց հարազատները տեսել են, բայց մենք այդպես էլ չտեսանք Արտավազդիս: Արտավազդի եղբայրը, օրեր շարունակ տուն չգալով, եղբոր դիակն է փնտրել: Ավելի քան 100 դիակ տեսել է, և ամեն դիակը տեսնելուց աղոթում էր, որ գոնե այդ մեկը եղբայրը լինի՝ տեսնելով այն մարդկանց ցավը, որոնք այդպես էլ չեն կարողացել գտնել իրենց հարազատների դիակները»,- ասաց Նինելը, հավելելով. «Աստված այդ հարցում էլ մեր կողմից չեղավ, գոնե վերջին անգամ տեսնեինք ու հրաժեշտ տայինք ամուսնուս»,- մեզ հետ զրույցում եզրափակեց Նինելը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
NASA-ն հայտնել է Երկիր մոլորակին հինգ երկնաքարի մոտենալու մասին Հերիք է արեւմտյան դեսպանատների հետ քեզ հարմար սցենարներ քննարկես. Հովհաննիսյանը` ՓաշինյանինԱՄՆ պետդեպը հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայությունը ԼՂ-ում ապակայունացման ռիսկ է պարունակումՎթար Զոդի կամրջի մոտակայքում. ուղևորներից մեկը տեղում մահացել է, 2-ի վիճակը ծանր է Menu.am-ի Վահանին հարցրեք` օրեր առաջ Հադրութի գյուղերից դուրս գալուց ինչու՞ տղեքին թողեցիք այնտեղ, այն տղերքին, որ գերի ընկան. Վարագյան ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի՝ գերիների նկատմամբ միջանկյալ միջոցի կիրառումը չեղարկելու դիմումը Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի գործադիր կազմի ներկայացուցիչների հետ Լանա Դել Ռեյը գտել է իր երկրորդ կեսին «Tinder»-ի միջոցովԳիտենք, թե որ գեներալի հրամանով է զորամասը թողնվել հակառակորդին. Նիկոլ ՓաշինյանԿազմակերպված բարդակ՝ հանուն լավ վերնագրի. ԵՊՀ ՈւԽ նախագահ Ադրբեջանական կողմը պնդում է, որ հայկական զորքերը պետք է հեռանան Արցախի ամբողջ տարածքից. Коммерсантъ ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը տեսաուղերձով դիմել է հայ ժողովրդին (տեսանյութ)Վազգեն Մանուկյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահությունում «Շատ բարի ազգ ենք». կոտրել են դերասանուհի Շողեր Թովմասյանի մեքենայի ապակին (տեսանյութ) Արագածի ոստիկանության բաժնի պետը աշխատանքից ազատման դիմում է գրել. Mediaport 171 անհայտ կորած հայ զինծառայողի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՊԲԶարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածելՓաշինյանը մեզ համոզում է, որ Գորիս-Կապան ճանապարհը պետք է անցնի նաև Ադրբեջանի տարածքով. Արտակ Զաքարյան Եղծահողում հակառակորդը դիմել է սադրանքի. վաղը կլինեն բանակցություններ. News.am ԱԱՏՄ ղեկավարը ծանոթացել է Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատանքի ընթացքին Ժողովո՛ւրդ, 5 կետ, որը պետք է շուտափույթ իրականացնենք միասին. Արման ՎարդանյանՓաշինյանն ու թիմը թարմացնում են ՀՀԿ «ռեկորդները»Վերաքննիչ քրեական դատարանը հաստատեց Էդուարդ Շարմազանովի ձերբակալության ոչ իրավաչափ լինելը. 168.am Ես չեմ կարող թույլ տալ, որ ժողովուրդը կորցնի իշխանություն ձևավորողի և իշխանության տիրոջ իր կարգավիճակը. ՓաշինյանԽծաբերդում 7 գյումրեցի կարողացել են ճեղքել շրջափակումն ու դուրս գալ. Aravot.amԵ՞րբ է խոսելու Գրիգորի Հայրապետովը«Իմ փոքրիկ նվերը բոլոր հակահեղափոխականներին». Աննա Հովները նոր երգ է ներկայացրել (տեսանյութ)ՌԴ ՊՆ-ն հերքում է Փաշինյանի` ռուս խաղաղապահների շրջափակման մեջ գտնվելու մասին տեղեկությունըՀանրապետության հրապարակը փակվել է Փաշինյանի ավտոշարասյան տեղաշարժի համար (տեսանյութ) Փաշինյանն արձագանքել է Արցախի հողերը 5 մլրդ դրամով վաճառելու մասին լուրերինՀայաստանում իշխանության ճակատագիրը որոշում է Ադրբեջանի նախագա՞հը. ՓաշինյանԵրևանի քաղաքապետից ստացել եմ քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելու առաջարկ․ Գայանե Մելքոմ Մելքոմյան Հայկ Սարգսյանի պաշտոնյա ընկերը ծեծել է քննիչին. վիճաբանություն` ՍարալանջումՔննություն է տարվում՝ զինծառայող Վահե Բաբայանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետՀայ զինծառայողների մի խումբ դուրս է բերվել շրջափակումից Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից. ՊՆՌոբերտ Քոչարյանը վաղը կմեկնի Մոսկվա. Irakanum.am Վարչապետի հրաժարականի պահանջով երթն ավարտվեցՄանե Թանդիլյանը այցելել է Նորքի տուն-ինտերնատՓաշինյանն ինքնասպանություն չի գործելու, որովհետև նա տղամարդկություն չունի. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հետեւեք այն ոստիկաններին, որոնք դուրս են գալիս համակարգից, որ չդառնան գործիք. Արփինե Հովհաննիսյանը՝ ոստիկանապետին Դուք  չպետք է դառնաք խելագարի գործիքը և չպետք է կատարեք նրա որոշումները. Իշխան Սաղաթելյանի կոչը` ոստիկանությանըԽորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացումը ոչ թե ժամկետի, այլ իրադրության հարց է. Փաշինյան«Քայլեր ձեռնարկեք երկիրը խեղկատակից ազատելու համար». քաղաքացիները՝ ԱԱԾ-ին (տեսանյութ) ՀՀ սահմանները ճշգրտվում են ԽՍՀՄ-ի՝ իրավական ուժ ունեցող քարտեզներով. Փաշինյան Առնվազն երեկվա դրությամբ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը չէր ստորագրել. ՓաշինյանՄի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով Արցախում կազմակերպվելու են արտահերթ ընտրություններ, որոնց ես չեմ մասնակցելու. Արայիկ Հարությունյան Իրավիճակը Հին Շենի շուրջ արդեն հանգուցալուծվել է. Նիկոլ Փաշինյան
Ամենադիտված