Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» 

Պարո՛ն Փաշինյան, ի՞նչ եք անում կանխելու համար Ալիևի և Էրդողանի ոտնձգությունները ՀՀ տարածքի նկատմամբ. Արա Աբրահամյան

Քաղաքական

Ի՞նչ եք անում կանխելու համար Ալիևի և Էրդողանի ոտնձգությունները ՀՀ տարածքի նկատմամբ, որը պաշտպանում են ոչ թե ՀՀ Զինված ուժերը, այլ՝ խաղաղ բնակիչները: Այս մասին, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն՝ անդրադառնալով Բաքի զորահանդեսում Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի հնչեցրած հայտարարություններին, որոնցով ռազմատենչ հավակնություններ են արտահայտվել ՀՀ տարածքի նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջից:

«Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Երևանը, Սևանն ու Զանգեզուրը «Ադրբեջանի պատմական հողերն են»: Կուզեի իմանալ՝ ինչ եք մտածում այդ մասին: Անկեղծորեն հույս ունեմ, որ Ձեր գործողությունները, կամ, ավելի ճիշտ, անգործությունը ՀՀ սահմանները պաշտպանելու հարցում չեն նշանակում, որ Դուք համամիտ եք նրա հետ այդ հարցում:

Ալիևն ու Էրդողանը, որոնց ռազմական հանցագործությունները, չգիտես՝ ինչու, առիթ չեն դարձել Ձեզ համար միջազգային ատյաններ հայցեր ներկայացնելու համար թե՛ բուն հանցանքների, թե՛ հայկական կողմին հասցված նյութական վնասների առնչությամբ, որոնք, ըստ որոշ գնահատականների, հասնում են շուրջ 100 մլրդ դոլարի:

Սա Ձեզ չի՞ անհանգստացնում: Ի՞նչ եք անում կանխելու համար Ալիևի և Էրդողանի ոտնձգությունները ՀՀ տարածքի նկատմամբ, պետության, որի պետական սահմանները տեղ-տեղ պաշտպանում են ոչ թե ՀՀ Զինված ուժերը, այլ՝ խաղաղ բնակիչները, աշխարհազորայինները կամ տեղում գտնվող անվտանգության աշխատակիցները: Եվ դա տեղի է ունենում պետական կառույցների կողմից ճշմարիտ տեղեկատվության իսպառ բացակայության պայմաններում:

Պարո՛ն Փաշինյան, հասկանում ենք, թե ինչու են անհրաժեշտ եղել տասնյակ ուժայիններ Ձեզ Ձեր իսկ ժողովրդից պաշտպանելու, Ձեր պաշտպանությունն ու անհատական անվտանգությունն ապահովելու համար:

Չե՞ք ուզում բացատրել, թե ինչու այդպիսի պաշտպանություն չի ցուցաբերվում Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին ադրբեջանական ոտնձգություններից: Դուք անձամբ ինքնամեկուսացել եք երկրի ու հայ ժողովրդի համար ճակատագրական հարցերի որոշումից, մինչդեռ իրավիճակը խորանում է ամեն օր. կառավարչական քաոս, բնակչության անվտանգության և ՀՀ պետական սահմանների անձեռնմխելիության երաշխիքների բացակայություն:

Ցավոք, Ձեր՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող մի շարք քայլերի արդյունքը Արցախի և նրա շուրջ սահմանների անարդարացի վերափոխումն է՝ յոթ շրջանի կորստով, Արցախի բուն տարածքի մի մաս հանձմամբ, ՀՀ-ի հետ սահմանների ճշգրտման գործում խառնաշփոթով հանդերձ: Ձեր գործողությունների արդյունքում տարածաշրջանում հաստատվում է ոչ թե խաղաղ համագոյակցություն ու բարգավաճում, որը Դուք և Ալիևը ակնարկում եք, այլ երկու ժողովուրդների միջև նոր պատերազմի օրակարգ է ձևավորվում, քանի որ Ձեր ստորագրած փաստաթղթի հետևանքով անպաշտպան են մնացել հայ ժողովրդի օրինական իրավունքները: Նույն այն ժողովրդի, որի անվան տակ սովոր եք թաքնվել: Բայց այդ ժողովուրդն այսօր հույսով և հավատով նայում է ոչ թե Ձեզ, այլ Ռուսաստանի նախագահին և օգնության խնդրանքով ոչ թե Ձեզ, այլ կրկին Ռուսաստանի նախագահին դիմում:

Իսկ Ձեզնից և Ձեր կառավարությունից մեր ժողովուրդը այս և այլ հարցերի առնչությամբ գործուն քայլերի է սպասում»,- ասված է Արա Աբրահամյանի հայտարարությունում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նավթի գները նվազել ենՀայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել էՖրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել«Հող ու ջուր, մեր ու մանուկ ուրացել ենք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»
Ամենադիտված