Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը թաքցնելու և փողերի լվացման համար Երևանի ավագանին գումար կհատկացնի 2008-ի մարտի 1-ին զոհվածների հուշարձանի պատրաստման համար Վարչապետին ասացին՝ «ե՞րբ եք շինելու թալանչիներին», նա էլ ասաց՝ «սրանից հետո սաղին բռնելու եմ, շինեմ» «Ճիշտ կլինի այս տարի հրապարակում տոնածառ տեղադրել». Դավիթ Խաժակյան 15-ամյա պատանին դանակահարել է նախկին փեսային Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման ու կաշառք ստանալու համար հոգեբուժարանի բուժաշխատողներ են կալանավորվել Քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը. ՔԿ Երևանի վերելակային տնտեսությունը սկսել է «շունչ քաշել». 570-ից ավելի վերելակ արդեն փոխվել է Ճանապարհ տվեք, ճողոպրեմ. ՊՆ փոխնախարարը խուսափեց պատասխանել՝ ինչու են ադրբեջանցիները հետ քաշվել Իշխանասարից Ադրբեջանական զորքերը Իշխանասարի հատվածում հետ են քաշվել. համայնքի վարչական ղեկավար 

Այդ աղջիկը այնպիսի մարդու մտերիմն էր, որ Երևանից հրահանգեցին անհապաղ բաց թողնել». Իմ տեսած պատերազմը՝ առանց փակագծերի. Նաիրի Հոխիկյան

Բլոգոսֆերա

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ տեսած պատերազմը՝ առանց փակագծերի․ մաս 7
Հոկտեմբերի 17-ի երեկոյան առաջադրանքի կատարումից հետո վերադարձանք մեր տեղակայման վայր։ Ժամը 21-ը կլիներ։ Ամբողջ մարմինս ցավում էր։ Մտա քնապարկի մեջ ու փորձեցի մի քիչ հանգստանալ։
Հանկարծ ներս մտավ մեր ջոկատի Արշակը, հետևից՝ ինչ-որ անծանոթ աղջիկ։ Վեր կացա, ողջունեցի։ Նայեցի Արշակին հարցական հայացքով՝ փորձելով հասկանալ, թե անծանոթն ինչ գործ ունի մեր տեղակայման վայրում։
Մինչ Արշակը կասեր, որ աղջիկն է իրեն մոտեցել դրսում և խնդրել օգնել կամավորական աշխատանքների մեջ ներգրավվելու, նկատեցի, որ խիստ հայացքով, մի քիչ էլ լարված ինձ նայող աղջիկը ձեռքում պահել էր սմարթֆոնն այնպես, ինչպես ինչ-որ բան նկարելիս են պահում։ Հետո աղջիկը սկսեց ինձ հետ խոսելով շրջել սենյակում՝ հեռախոսը նույնկերպ պահած ձեռքում։ Արշակն ու ես կասկածանքով իրար նայեցինք։
Արշակն ասաց՝ լավ կլինի, այս աղջկան ուղեկցենք շտաբ։ Այնտեղ ավելի լավ գիտեն՝ ինչ անել։

Ինձ բավական կասկածելի թվաց այդ անծանոթ աղջկա վարքը։ Պարզ էր, որ մեր ապաստարանում ամեն ինչ նկարում է։
Երբ Արշակն ու անծանոթ աղջիկը դուրս եկան՝ ուղղվելով դեպի շտաբ, հանկարծ մեր ջոկատի Համլետը հուշեց․ «Էս ո՞ւր ուղարկեցինք էդ աղջկան։ Անծանոթին՝ շտա՞բ։ Չէիք տեսնո՞ւմ, որ նկարում էր ամեն ինչ, ո՞նց կարելի է շտաբ ուղեկցել նրան»։
Խոստովանեմ, մտքովս չէր անցել նման բան։ Հագա կոշիկներն, ու Դավիթի հետ վազեցինք Արշակի հետևից։ Հասանք այն պահին, երբ արդեն ներսում էին, փոխգնդապետ Յարամիշյանը բազմանշանակ հայացքով նայում էր երիտասարդ աղջկան։Պետք էր հասկանալ, թե ով է։

Սկզբում ասաց, որ Արցախ եկել է կամավորների հետ, փորձում է օգտակար լինել։ Երբ հարցրինք, թե ովքեր են այդ կամավորները՝ խնդրելով թվարկել 1-2 հոգու անուն, դժվարացավ։ Հետո ասաց, որ ինքը լրագրող է և նպատակ ունի լուսաբանել պատերազմը։ Աղջիկը գնալով ավելի ու ավելի էր խճճվում։

Փոխգնդապետին ակնարկեցինք, որ կասկածներ կան մեր տեղակայման վայրը նկարելու առումով։ Յարամիշյանը վերցրեց հեռախոսը, աղջիկը սկսեց հիստերիկ կերպով պահանջել, որ հանկարծ իր անձնական օգտագործման իրը չբացենք և չնայենք պարունակությունը։ Սկսեց սպառնալ, որ մեզնից ոչ ոք չի մարսի այդ արարքը։
Արշակը վստահ էր, որ գործ ունենք դավադրության հետ, բայց քանի որ չկար որևէ ապացույց, խնդրեցի ենթադրությունները բարձրաձայն չասել, գուցե մենք սխալվում ենք։ Մենք երեքով լռեցինք և կողքից սկսեցինք հետևել իրադարձությունների ընթացքին։

Անծանոթ աղջիկը հրաժարվում էր ասել իր անունը, բնակության վայրը, ծանոթության շրջանակը և Արցախ գալու իրական նպատակը։ Շարունակում էր համառել՝ պնդելով, թե ինքը կամավոր է, որը ուզում էր օգտակար լինել Արցախին, բայց արցախցիները անբարեհամբույր են։ Հանկարծ նկատեցի, որ չարացած աչքերով ինձ է նայում։
Մի պահ նույնիսկ խիղճս սկսեց տանջել։ 5-6 տղամարդ հարցաքննում է միայնակ երիտասարդ աղջկա, ով գուցե նաև անմեղ է։ Իսկ եթե մութ հարցեր չկան, ինչո՞ւ է խուսափում ասել իր անունը կամ փոխգնդապետին տալ իր անձնագիրը։
Կեսգիշերին մոտ էր։ Փոխգնդապետը ստիպված եղավ կանչել Արցախի ԱԱԾ աշխատակիցներին՝ ավելի արդյունավետ հարցաքննելու համար։ Այդ ընթացքում անծանոթուհու վախն ու անհանգստությունը սաստկացան։ Սկսեց խնդրել, որ իրեն բաց թողնենք։ Ես փորձեցի բարեկամաբար ասել, որ իրեն ոչինչ չի սպառնում, ոչ ոք իրեն չի վնասի, եթե ինքը անկեղծ լինի։

Յարամիշյանն ասաց, որ այդ աղջիկն իր երեխայի տարիքին է, հետևաբար ինքը պարտավոր է նրա հետ խոսել այդպես։ վստահեցրեց, որ նրա անվտանգությունն ապահովված է, բայց պետք է աղջիկը պատմի Արցախ գալու իր իրական նպատակի մասին։ Այս անգամ աղջիկը պատմեց երևի 6 կամ 7-րդ պատմությունը՝ նախորդներից տրամագծորեն տարբեր։ Այս անգամ ասաց, որ ինքը խնձոր է քաղել Աշտարակում, այնտեղ իրեն առաջարկել են կամավորական խմբերի հետ գալ Արցախ, ինքը չի ցանկացել և որոշել է միայնակ գալ։ Բերձորի մոտակայքում կարողացել է խուսափել ոստիկանության հետ հանդիպումից և հասնել Արցախ։
Եկան Արցախի ԱԱԾ երկու աշխատակիցներ։ Աղջկա հեռախոսի մեջ բացահայտվեցին մեծ թվով լուսանկարներ, որոնցում երևում էին ռազմավարական օբյեկտներ, շինություններ։

Մի քանի արարողակարգային բառ փոխանակելուց հետո մենք հեռացանք։ Այդպես ավելի ճիշտ էր։
Հաջորդ առավոտյան Դավիթի հետ շտապեցինք շտաբ՝ իմանալու, թե ինչ եղավ անծանոթ ու կասկածելի աղջկա ճակատագիրը։ Այդքան հակասական պատմություններից ու լուսանկարներից հետո վստահ էի, որ փոխգնդապետը կասի, թե մեկուսացվել է, բացահայտվել կամ նման մի բան։ Բայց․․․
-Բաց թողեցինք, գնաց․․․,-հնչեց Յարամիշյանի պատասխանը։
-Ինչպե՞ս, ինչո՞ւ,-ապշած հարցնում եմ ես։
-Երևանից պահանջեցին։ Դու չգիտես, թե նա ում ազգականուհին էր,- կիսաժպիտ ասաց փոխգնդապետը։

-Ում ազգականն ուզում է, լինի։ Նա թույլ էր տվել այնպիսի արարքներ, որոնք խստորեն արգելված են։ Գոնե դրանց դրդապատճառները չպարզեցի՞ք։
-Նաիրի ջան, ասում եմ, այդ աղջիկը այնպիսի մարդու մտերիմն էր, որ Երևանից հրահանգեցին անհապաղ բաց թողնել։
-Լավ, բայց ո՞վ էր այդ աղջկա հովանավորը՝ բարձրաստիճան զինվորակա՞ն, կառավարության անդա՞մ, գործարա՞ր,-հարցնում եմ։
-Ոչ, այդ աղջիկը Դանիել Իոհաննիսյանի մտերիմն էր,-արձագանքեց փոխգնդապետը։
-Հմմմ․․․ Իսկ գոնե հարցեր չտվեցի՞ք այդ կասկածելի վարքի ու լուսանկարների համար։
-Անիմաստ էր։ Պետք էր բաց թողնել և վերջ։ ԱԱԾ-ի տղաները հեռացան, աղջիկն էլ գնաց։ Թե ուր, չգիտեմ։ Այդպես էր մեզ հրահանգված,- զրույցը եզրափակեց փոխգնդապետ Յարամիշյանը՝ իր մշտական հանգիստ ժպիտով արձագանքելով իմ ապշահար հայացքին։
Շարունակելի․․․

Իմ տեսած պատերազմը՝ առանց փակագծերի․ մաս 7 Հոկտեմբերի 17-ի երեկոյան առաջադրանքի կատարումից հետո վերադարձանք մեր...

Опубликовано Nairi Hokhikyan Пятница, 11 декабря 2020 г.
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը թաքցնելու և փողերի լվացման համար Երևանի ավագանին գումար կհատկացնի 2008-ի մարտի 1-ին զոհվածների հուշարձանի պատրաստման համար Վարչապետին ասացին՝ «ե՞րբ եք շինելու թալանչիներին», նա էլ ասաց՝ «սրանից հետո սաղին բռնելու եմ, շինեմ» «Միցուբիշի»-ի վարորդը արձանագրություն չկազմելու համար պարեկների գրպանում փող է դրել «Ճիշտ կլինի այս տարի հրապարակում տոնածառ տեղադրել». Դավիթ Խաժակյան15-ամյա պատանին դանակահարել է նախկին փեսայինՀոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման ու կաշառք ստանալու համար հոգեբուժարանի բուժաշխատողներ են կալանավորվելՔննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը. ՔԿ Երևանի վերելակային տնտեսությունը սկսել է «շունչ քաշել». 570-ից ավելի վերելակ արդեն փոխվել է Ճանապարհ տվեք, ճողոպրեմ. ՊՆ փոխնախարարը խուսափեց պատասխանել՝ ինչու են ադրբեջանցիները հետ քաշվել Իշխանասարից ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ինԱդրբեջանական զորքերը Իշխանասարի հատվածում հետ են քաշվել. համայնքի վարչական ղեկավար«Չկրակելու հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել». ՊՆ փոխնախարար ՀՕՊ զորքերն իրավասու են Հայաստանի անվտանգությանը սպառնալու դեպքում ոչնչացնել օդանավը կամ այլ թռչող սարք. ՊՆ փոխնախարար11 հանքագործների մարմիններ են հայտնաբերել «Լիստվյաժնայա» հանքահորում «Ձեր ուժի ներկայացուցիչը սեռական բնույթի հայհոյանք է հասցրել ընդդիմադրին, Դուք էլ ներկա եք եղել». Վարդանյանը՝ Վլադիմիր Վարդանյանին Երևան քաղաքի ավագանու նիստ. ՈՒՂԻՂ Ճակատեն-Կապան ճանապարհի մաքսային վերահսկողության պատճառով սյունեցիները կանգնել են բազմաթիվ խնդիրների առաջ. ՄԻՊ Տարածաշրջանի պատկերը սա է. իրանագետ Կան ոստիկաններ, որ անում են հնարավորը, որ ավելի շատ դուր գան իշխանություններին․ Վարդևանյան ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 398 նոր դեպքԱրագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ Ի՞նչ էր ուզում անել ու ի՞նչ արեց Ազատագրական շարժումը մեկ շաբաթում«Սիրո՞ւմ եք Գյումրին». Ադրիանա Գալստյանի լուսանկարը Գյումրիից 5,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայում Ավստրալիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. Հայ դատի հանձնախումբ Սոչիի եռակողմ հայտարարությամբ հերքվում են «միջանցքի» մասին տարածվող քարոզչական թեզերը. ԱԳՆ Աստղագուշակ՝ նոյեմբերի 30-ի համար Երևանյան մառախուղը` Նորքի զանգվածից «Ժողովուրդ». Ուշագրավ իրավիճակ Տոնոյանի կալանքի երկարացնելու մասով դատաքննության ժամանակ«Հրապարակ». Քաղաքապետարանում կրկին աշխատավարձեր են բարձրացնում«Ժողովուրդ». Կարտոֆիլի բերքատվությունը պակասել է․ մտահոգիչ թվեր«Իրավունք». Ինչո՞ւ Սոչիում եռակողմ հանդիպման օրը սփյուռքահայերը մնացին կեսճանապարհին«Ժողովուրդ». Իշխանությունները վրեժ են լուծում Սերոբ Հարությունյանից«Փաստ». Քաղաքապետն ու մարզպետը մեղադրել են միմյանց«Ժողովուրդ». Հայաստանը հետ քայլ է կատարել նախկին հայտարարություններից«Հրապարակ». Թեկնածուն չի փոխվելու«Փաստ». ՀԱՊԿ-ի թեման պատահական չի շեշտել«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովը կսկսի աշխատել«Փաստ». Խոչընդոտել են ընդդիմադիր թեկնածուի քարոզարշավը«Հրապարակ». Վարդենիսի քաղաքապետարանն ընտրությունից առաջ օգնություն է բաժանումԱյվազովսկու բնապատկերը վաճառվել է 1,15 մլն դոլարով Սահակաշվիլին նախագահ եղած ժամանակ պետական միջոցների հաշվին «կրծքով նկարված նկար» է ձեռք բերել. դատախազՄեսին 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը» Երևանում բախվել են թիվ 55 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mitsubishi-ն. կա վիրավորՄարդիկ կանգնել են անհատական բազմաթիվ խնդիրների առաջ՝ կրթականից մինչև գյուղատնտեսական․ ՄԻՊ Հայաստանում պահեստազորում հաշվառված բժիշկների զորակոչ կլինի Մեսին կնոջ և 3 որդիների հետ է եկել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը Պեսկովը պատասխանել է Էրդողանի առաջարկինԿոշիկները չմաքրելու համար տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը և տուգանվել 60 հազար դրամով
Ամենադիտված