Ռուս խաղաղապահները գրենական պիտույքներ են նվիրել Մարտակերտի դպրոցների աշակերտներին (լուսանկարներ)
ԱրցախՌուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները հումանիտար գործողություն են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ աշակերտներին հանձնելով դպրոցական ուսապարկեր, գրենական պիտույքներ, դպրոցական պարագաներ, հայտնում է ՌԴ ՊՆ֊ն: Բացի այդ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները անցկացրել են «Խաղաղարար դաս», որի ընթացքում նրանք բարձրաձայնել են խաղաղապահ գործունեության առանձնահատկությունները և անվտանգության հիմնական պահանջները: Նրանք նաև ցուցադրել են դիտակետերում ծառայություն իրականացնող զինծառայողների համար նախատեսված սարքավորումների նմուշներ, ինչպես նաև սակրավորի, IMP-S2 ականի դետեկտորների և INVU-3M որոնողների ժամանակակից պաշտպանիչ կոստյումներ: