Եվրոլիգայի խաղում «Բարսելոնան» հաղթեց «Միլանին»
Սպորտ«Բարսելոնայի» բասկետբոլիստները Եվրոլիգայի կանոնավոր առաջնության 13-րդ տուրում հաղթեցին «Միլանին»: Բարսելոնայում հանդիպումն ավարտվեց 87:71 (23:15, 16:28, 21:18, 27:10) հաշվով: Հաղթողների շարքում ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Բրենդոն Դեվիսը։ Նրա խաղընկեր Նիկոլա Միրոտիչը դուբլ-դաբլ կատարեց։ Հյուրերի կազմում 23 միավոր վաստակեց Մալքոլմ Դելանին: «Բարսելոնան» դեկտեմբերի 16-ին կայանալիք հաջորդ խաղում հյուրընկալելու է Մոսկվայի «Խիմկիին», իսկ «Միլանը» հյուրընկալվելու է թուրքական «Ֆեներբահչեին»: