Նեյմարը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող
SportԲրազիլացի «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի պաշտոնական թվիթերյան էջը:
Չորեքշաբթի օրը Նեյմարի հեթ-տրիկը օգնեց փարիզցիներին հաղթել թուրքական «Ստամբուլ Բաշաքշեհիրին» (5: 1)։ Թիմերի միջև հանդիպումն ընդհատվել է երեքշաբթի օրը՝ 16-րդ րոպեին՝ հանդիպման չորրորդ մրցավարի և Թուրքիայի հավաքականի մարզչական շտաբի մասնակցությամբ ռասիստական սկանդալի պատճառով: