Սա ծուղակ է, դադարեցրեք քննարկել Հայոց ցեղասպանությունը. Մարուքյան ՈւՂԻՂ. Երևանի ավագանին նիստ է անում Առերևույթ խուլիգանություն՝ հասարակական տրանսպորտում․ մեկ անձ ձերբակալվել է ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով Ապրիլի 16. Օրվա խորհուրդ 2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու կամ մարդկության դեմ հանցագործության վտանգավորությունը նսեմացնելու համար. նախկին դատավոր Զարուհի Նախշքարյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ» «Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199 Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ» Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ» 

Ինչու է անխուսափելի վարչապետի փոփոխությունը. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Այսօրվա Հայաստանի վիճակի առանձնահատկությունն այն է, որ բոլոր բարդ հարցերի պատասխանները արդեն շատ պարզ են. Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա կատարվածի պատճառով և հանուն կատարվելիքի։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

Հեռացում կատարվածի համար

Մերժել է նախորդ տասնամյակների բանակցային բազան՝ առաջ քաշել իր «նոր կետից» դրանք սկսելու գաղափարը։ Ն. Փաշինյանը դրանով բանակցությունները հանգեցրել է փակուղու և պետությունը տարել պատերազմի

Ունենալով պատերազմը շուտ դադարեցնելու մի քանի հնարավորություն՝ մերժել է դա անել՝ պատճառ դառնալով հազարավոր զոհերի և տարածքային կորուստների։

ա/ Պատերազմի հետևանքով ունենք մոտ 5 հազար զոհ, 10 հազարից ավելի վիրավորներ, նաև մեծ թվով ծանր վիրավորներ, ունենք անհետ կորածներ և գերիներ։

բ/ Պատերազմի հետևանքով ունենք ահռելի տարածքային կորուստներ։

գ/ Պատերազմի հետևանքով ունենք Հայաստանի քանդված անվտանգային համակարգ և պետության լինել-չլինելու խնդիր։

Հեռացում կատարվելիքի համար

Հետպատերազմյան Հայաստանը կանգնած է ծանրագույն հեռանկարի առաջ.

Անվտանգության համակարգի վերականգնում

Բանակցություններ Արցախի շուրջ

Բանակցություններ հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ

Բանակցություններ Թուրքիայի հետ

Ռուսաստանի հետ խորքային նոր հարաբերությունների ձևավորում

Տնտեսության և ֆինանսական շուկաների փրկում. այստեղ փլուզումների վտանգը շաբաթների հարց է։

Վիրավորների հանդեպ հոգածություն։ Մենք ունենք հազարավոր ծանր վիրավորներ՝ անդամալույծ, հաշմանդամ 18-20 տարեկաններ։ Եվ մենք պարտավոր ենք նրանցով լրջորեն զբաղվել։

Աշխարհում Հայաստանի պարտված պետության համբավի վերափոխում։

Հայկական աշխարհի նոր օրակարգի ձևավորում։

Այս խնդիրներից յուրաքանչյուրի լուծումը Ն. Փաշինյանի ունակություններից վեր է, իսկ չլուծելը բերելու է նոր պատերազմի։ Ընդ որում՝ շատ արագ, շատ սահուն։

Օբյեկտիվորեն պարտված ղեկավարը չի կարող պետության վերականգնումը ղեկավարել։ Բաքվի շքերթը ցույց տվեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն հստակ որոշում՝ հոգեբանորեն և բարոյապես ճզմել Հայաստանն ու հայ ժողովրդին։ Սա առաջիկա տարվա նրանց քաղաքականությունն է։ Ամեն առիթով փորձ է արվելու նվաստացնել և ստորացնել մեր պետությունը։ Օրինակ՝ եթե մի անհավանական կերպով Փաշինյանը մինչև ապրիլ մնաց իշխանության, ապա Էրդողանը ապրիլի 24-ի նախօրյակին հայ ժողովրդին «արգելելու» է նշել ցեղասպանության օրը՝ սպառնալով նոր ռազմական հարվածով, իսկ հաջորդ օրերին մեծացնելու է սահմանային լարվածությունը։ Ադրբեջանը մի կարճ ժամանակ հետո հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար կազմակերպելու է պրովոկացիաներ՝ լոկալ ռազմական հարվածներ հասցնելու համար։ Նրանք խնդիր են դրել Հայաստանը վերջնականապես ջարդել՝ պատմական երկար ժամանակահատվածի համար։

Ձևակերպված հարցադրում

Արդյոք բանակցությունները փակուղու հասցնելը, երկիրը պատերազմի բերելը, պատերազմը ժամանակին չկանգնեցնելը Փաշինյանն արել է դավաճանությա՞ն արդյունքում, թե՞ չհասկանալով՝ փնթի, մեծամիտ, անգրագետ կառավարման հետևանքով. այս հարցն արդեն ցեցի պես մտել է յուրաքանչյուրի տուն։ Այդ հարցը պիտի պատասխան ստանա։ Օրակարգում նման հարց ունենալով՝ որևէ պետություն չի կարող չքանդվել։ Այդ հարցը նշանակում է, որ մենք ամեն օր կարող ենք ստանալ մի նոր դավադրություն, մի նոր պատերազմ կամ մի նոր այլ ողբերգություն։

Դավաճանության վարկածի հերքումը, որքան էլ տարօրինակ հնչի, Փաշինյանի ձեռքում է։ Նրա ինքնակամ հրաժարականը հակադավաճական թեզի ամենակարևոր ապացույցն է։ Նրա՝ ամեն կերպ մնալը, երկրի հաշվին պաշտոնից կառչելը՝ խոսելու է հօգուտ այդ վարկածի։

Հասկանալ իմ քայլին

Վստահաբար՝ «Իմ քայլի» զգալի մասը հասկանում է, որ Փաշինյանի օրոք պետության առաջ կանգնած սուր հարցերը չեն լուծվելու։ Հասկանում է ռիսկերի մեծ մասը։ Հասկանում է կատարվածի ողբերգականությունը։ Այսքանով հանդերձ՝ դեռ Փաշինյան է պաշտպանում։ Այս մարդկանց հետ պետք է հանգիստ և առարկայական խոսել՝ պայմանով, որ այդ խոսակցությունն ունի սահմանափակ ժամկետ, որովհետև նրանց համառությունը մի պահից վտանգում է պետության գոյությունը։ Հասկանանք՝ ի՞նչ են ուզում նրանք.

Իրենց մանդատնե՞րը. պետք է պայմանավորվել

Անվտանգության երաշխիքնե՞ր. պետք է տալ

Պաշտոննե՞ր. պետք է պայմանավորվել (իհարկե՝ ըստ մասնագիտական ունակությունների)

Փոխհատուցու՞մ, վարկի մարու՞մ, աջակցություն հիպոթեքի հարցու՞մ. պետք է անել։

Առաջարկում եմ դադարեցնել բակերում դավաճան գոռալը։ Նրանք ունեն երեխաներ, ծնողներ։ Նրանք արել են, մենք չանենք։ Փոխարենը ֆիքսում ենք ժամկետները և հետները խոսում՝ խաղաղ ու առարկայական։

Խաղի կանոնը միակն է՝ ֆիքսված ժամկետներում պայմանավորվածությունները սրբորեն պահպանվում են։ Խելամիտ ժամկետներում չպայմանավորվելու դեպքում որևէ երաշխիք, որևէ պայմանավորվածություն այլևս չի գործելու։

Չհասկանալ Իմ քայլին

Ինքս ընդգծված կողմ եմ «Իմ քայլի» հետ հանդարտ երկխոսության՝ առանց սպառնալիքի և վիրավորանքի, ուղղակի տեսնել, որ դիմացը մարդ է ու այդպես կառուցել խոսակցությունը։ Մյուս կողմից՝ չպետք է վախենալ դիմացդ մարդու բացակայության փաստից.

«Իմ քայլի» երեք պատգամավոր՝ Վահագն Թևոսյանը, Հայկ Գևորգյանը, Վահագն Հովակիմյանը, երկար տարիներ աշխատել են իրենց գործընկեր Գեղամ Նազարյանի հետ, հարյուր անգամ սեղան նստել, նրանց երեխաները մեծացել են միասին։ Հիմա Գեղամի տղան պատերազմի անհետ կորածներից է՝ 18 տարեկան տաղանդավոր մի տղա։ Այս երեք պատգամավորները Գեղամի՝ իրենց ընկերոջ տուն չեն գնացել, չեն զանգել, ցավակցել, աջակցություն առաջարկել՝ որոնման հարցերում։ Որ հանկարծ Նիկոլը չջղայնանա, քանի որ Գեղամի կայքը Նիկոլի դեմ նյութեր է տպում։ Այս երեքը՝ որպես պատգամավոր ու ընկեր, պարտավոր էին Գեղամի թևը մտած՝ պտտվել դիահերձարաններով (ինչպես անում են ուրիշները), հիմնարկից հիմնարկ վազել՝ մի որևէ նորության հետևից , բայց նրանք նույնիսկ չեն զանգում ցավակցելու. Նիկոլը հանկարծ կիմանա, Նիկոլը հանկարծ կբարկանա։ Արժե՞ արդյոք Նիկոլից ստացած մանդատը նման կյանքի դիմաց։

Ինչո՞ւ եմ սա ասում. «Իմ քայլի» մի զգալի մասը նորմալ մարդիկ են, գուցե հիմա շոկի մեջ են, ունեն անհանգստություններ ու տատանվում են, բայց նրանց հետ կարելի է ու պետք է խոսել։ «Իմ քայլում» կան նաև այնպիսիք, որոնց հետ որևէ իմաստ չունի խոսելը. մանդատ՝ ես-ի դիմաց գործարքը վաղուց է կայացել։ Եվ առաջիկա ժամերին իմքայլականներից յուրաքանչյուրը պետք է որոշում կայացնի՝ ո՞ր խմբում է ինքը։ Իսկ Նիկոլը, միևնույն է, շուտով գնալու է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սա ծուղակ է, դադարեցրեք քննարկել Հայոց ցեղասպանությունը. Մարուքյան Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՈւՂԻՂ. Երևանի ավագանին նիստ է անումԱռերևույթ խուլիգանություն՝ հասարակական տրանսպորտում․ մեկ անձ ձերբակալվել է ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. ՇարմազանովԱպրիլի 16. Օրվա խորհուրդ2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու կամ մարդկության դեմ հանցագործության վտանգավորությունը նսեմացնելու համար. նախկին դատավոր Զարուհի Նախշքարյան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան«Իրավունք». «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»«Հրապարակ». Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցելՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴՀունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Իսրայելի պաշտպանության բանակը խոստացել է պատասխանել ԻրանինԼեմկինի ինստիտուտն արձագանքել է ՄԱԿ ԱՄԴ-ում Ադրբեջանի հայտարարությանը Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել Թբիլիսիում ցուցարարներինՍամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Պրոիշխանական քաղաքագետը ՔՊ–ականին նեղացնողներին սպառնում է «պադեզդներում ծեծելու» և «զուգարանում մարդ սպանելու» մեթոդներով պատժելԱՄՆ–ն ​​չի օգնի Ուկրաինային խոցել օդային թիրախները, ինչպես օգնեց Իսրայելին․ Ջոն ՔիրբիԳրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն «Ստանալու ենք պատիվ և հայրենիք, այսքանը, մնացածը աղբ է»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում․ ԹաթոյանԻնչպես է անցել և ովքեր են ներկա եղել Աննա Հակոբյանի կազմակերպած 1 միլիոն դրամանոց ընթրիքին (տեսանյութ)Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ)Լարված իրավիճակ՝ Թբիլիսիում․ ոստիկանները ձերբակալում են ցուցարարներին (տեսանյութ)Փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»–ն Փաշինյանն անցել է շանտաժի լեզվիԶելենսկին Արևմուտքից պահանջել է պաշտպանել Ուկրաինային, ինչպես պաշտպանեցին Իսրայելին Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիա է ընթանում (տեսանյութ)Հայաստանը և Ադրբեջանը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին»․ դեսպանՍամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ)Անչափելի է այն զգացողությունը, որն ունենում է այն մարդը, որը տալիս է այդ 1 միլիոն գումարը․ Հակոբյան (տեսանյութ) Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Կռիվ են անում, մեկը մյուսին անվանում է թուրք, խի՞ թուրք և ոչ թե նորզելանդացի. Փաշինյան (տեսանյութ) Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ․ Ռուբեն Մելիքյան Նեթանյահուն բանակին հանձնարարել է Իրանի վրա հարձակման համար թիրախներ առաջարկել
Ամենադիտված