Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) 

Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում հայ ազգի գոյության միակ գրավականն ուժեղ բանակն է. Տարոն Սիմոնյան

Բլոգոսֆերա

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրել է.

«Բառիս բուն իմաստով մենք ապրում ենք ազգի գոյապահպանության և կյանքի վերաիմաստավորման ամենակարևոր ճյուղավորման կետում։

Սա ոչ այնքան ռազմի դաշտում է, որքան մեր ուղեղներում։ Պատմության բոլոր օրինաչափություններով մենք՝ որպես պետականություն ունեցող ազգ, արդեն չպիտի գոյություն ունենայինք, ինչպես պատմության թատերաբեմից հեռացած շատ հին ազգեր։

Սակայն մենք ԿԱՆՔ, որովհետև դեռ կիսատ գործ ունենք անելու, որովհետև մենք վերջին 3000 տարում դեռ չենք ստեղծել զգայականից ազատ պետություն, որ ունակ կլինի ոչ միայն տալ հայ մարդկանց կյանքի կազմակերպման ինքնաբավ միջավայր, այլև արտահանել այն։

Հազարամյակների ու հարյուրամյակների հիշողության այս ծանրության տակ այսօր կանգնած ենք ճամփաբաժանին։ Ուզո՞ւմ ենք ապրել որպես պետականություն, ասել է թե՝ գիտակցություն ունեցող ազգ, թե ուզում ենք պարզապես ապրել... ինչ էլ որ դրա անունը լինի...

Ես չեմ պատկերացնում կյանք՝ առանց գիտակցության, և չեմ պատկերացնում ազգը՝ առանց պետականության։

Իսկ այսօր իմ ազգին զրկում են պետականությունից, իսկ ավելի ճիշտ՝ պետականություն ունենալու ցանկությունից։ Դա անում են հետևողականորեն ու մեր ձեռքով՝ սոցիալական ցանցերում հայ մարդուն վիրավորող վայրահաչող մոլագարներն ու ապրելու մեր իրավունքը, մեր արժանապատվությունն այլ ուժերով թվացյալ պաշտպանելուն ուղղված ապիկար մարդկանց ձղաձգումներով...

Մենք ունենք և ունենալու ենք պետականություն, ավելին՝ ունենք ազգային ծրագիր ու առաքելություն։

Իսկ այսօր պետք է գիտակցենք ակնհայտ ճշմարտություններ և աշխատացնենք մեր ուղեղն ու մկանները.

Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում հայ ազգի գոյության միակ գրավականն ուժեղ բանակն է, այսինքն՝ մենք և մեր զինված ուժերը... ուրիշ ոչ ոք, ո՛չ մի պետություն, ո՛չ մի միություն, ո՛չ մի պայմանագիր, ՈՉԻՆՉ և ՈՉ ՈՔ...

Կորսված է ամեն օր, եթե մենք դա չենք օգտագործում բանակն ուժեղացնելու համար։

Աշխարհում հայ ազգային շահը պաշտապանողը մենք ենք և մեր պետական մարմինները... ուրիշ ոչ ոք, ո՛չ մի պետություն, ո՛չ մի միություն, ո՛չ մի պայմանագիր, ՈՉԻՆՉ և ՈՉ ՈՔ ...
Կորսված է ամեն օր, եթե մենք դա չենք օգտագործում պետական մարմիններն ուժեղացնելու համար։

Մեզնից յուրաքանչյուրը մեկ կյանք ունի, իսկ այդ կյանքը չի կարող իրական լինիել, ավելին՝ երջանիկ լինել առանց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կամ միավորված ՀԱՅՔԻ...

Ինչքան էլ փորձեք ինքներդ ձեզ համոզել կամ խաբել, չի ստացվելու։

Հետևաբար, միմյանց անիծելու ու գրողի ծոցն ուղարկելու փոխարեն աշխատեք ամեն օր, ամեն ժամ ու րոպե՝ հանուն ազգային առաքելության ու հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների...

Այլ տարբերակ չկա. ներսից է լինելու փրկությունը (մեր մտածողությունից)...»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը
Ամենադիտված