Ոստիկանի համազգեստով մոլորված տղաներ, կարո՞ղ ա պահակության հետ համատեղ անվտանգության համար էլ մի բան անեք․ Մհեր Մկրտչյան
ՀասարակությունՌեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառմամբ դիմել է ոստիկաններին․
«Ոստիկանի համազգեստով մոլորված տղաներ` գիտե՞ք, որ ՀՀ տարածքով թուրքեր են գնում գալիս...
Որ գնում եք կառավարականի դիմաց ձեր պետի անբովանդակ հայացքով կանգնում եք` ի՞նչ եք զգում։
Տղերք` պատվի ու արժանապատվության մասին չեմ խոսում: Դա անիմաստ ա: Բայց կարո՞ղ ա պահակության հետ համատեղ անվտանգության համար էլ մի բան անեք»։