Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

«Դուք այսօր կարող եք գործել՝ ազդել ձեր առաջնորդի վրա, այլապես վաղը նրան կհասնի Խծաբերդի ճակատագիրը»․ Չալաբյանը՝ իմքայլականներին

Blogosphere

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԽԾԱԲԵՐԴԻ ՄԱՍԻՆ (և ոչ միայն)
Հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձությունները Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի շուրջը եկան հիշեցնելու, որ պատերազմը չի ավարտվել, որ մեկ ամիս առաջ ստորագրված Կապիտուլյացիայի ակտը ընդամենը զինադադար է, ոչ թե խաղաղության պայմանագիր, և այն ամեն րոպե կարող է խախտվել, որպես կանոն, այն կողմից, որն իրեն կարող է թույլ տալ խոսել ուժի դիրքերից։

Այս երկու բնակավայրերի, և նրանց շուրջը գտնվող ռազմավարական դիրքերի խնդիրը սրությամբ կանգնած էր զինադադարի առաջին իսկ օրվանից։ Այս դիրքերը հերոսաբար պահվել էին Բերձորի շրջանում կռվող հայկական ստորաբաժանումների կողմից, մեկ հստակ նկատառումով՝ ունենալ ռազմավարական պլացդարմ Շուշին գրոհող հակառակորդի թիկունքում (դա ակնհայտ է մեկ անգամ քարտեզին նայելուց)։ Զինադադարից հետո, ռուսական խաղաղապահ ուժերը ի սկզբանե մեծ շահագրգռվածություն չունեին այստեղ տեղակայվելու, պատահական չի, որ այս հատվածը նրանց պատասխանատվության գոտու քարտեզում հայտնվեց միայն երեկ, արդեն թշնամու կողմից նրա վրա զանգվածային գրոհից հետո։ Ամբողջ այս ընթացքում, դիրքերը պահել են այստեղ կռված հայկական կամավորական ջոկատները, իսկ Երևանի և Ստեփանակերտի ղեկավարությունը, այս հատվածը նոր ուժերով ամրապնդելու և անառիկ ամրոց դարձնելու փոխարեն, պասիվ սպասել է ռուսական խաղաղապահների գալստյանը։

Այս իմաստով սիմպոմատիկ էր հանգստյան օրերին դեռևս վարչապետի պաշտոնում գտնվող անձի խոսնակի կողմից արված հայտարարությունը, ըստ որի իրենք այս խնդրի մասին վաղուց տեղյակ են պահել ռուսական խաղաղապահ ուժերին, սակայն նրանք մինչև հիմա իրենց ստորաբաժանումը այս տարածքում չեն տեղակայել։ Այս տարօրինակ հայտարարությունից հետևում է, որ Արցախի հայկական տարածքների պաշտպանության պարտականությունը Հայաստանը դնում է ռուսական խաղապահների վրա, կարծես այլևս չկան հայկական զինված ուժեր և Արցախի պաշտպանության բանակ։ Սա սակայն աբսուրդ է, զինադադարի փաստաթղթի մեջ ոչ մի տեղ չի ասվում, որ հայկական զինված ուժերը դեմոբիլիզացվում են, կամ Արցախի պաշտպանության բանակը դադարում է գոյություն ունենալուց՝ ընդհակառակը, հստակ ֆիքսվում է, որ կողմերը մնում են իրենց դիրքերում, ուստի յուրաքանչյուր կողմ հենց ինքն է պատասխանատու իր փաստացի ենթակայության տակ գտնվող տարածքի պաշտպանության համար, իսկ ռուսական խաղաղապահները վերահսկում են զինադադարի ռեժիմի պահպանությունը կողմերի միջև, և իրենք հակամարտության կողմ չեն։

Իրականում, ակնհայտ է որ արտաքին և ներքին համատարած մեկուսացման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է առաջնորդվել “հողերը տամ թուրքին, ինքնիշխանությունը տամ ռուսին, միայն կենդանի մնամ” աղետալի սկզբունքով, թերևս մինչև վերջ չգիտակցելով, որ Հայաստանը որ այդքան հող ունի, ոչ այդքան ինքնիշխանություն, և ամեն մի հերթական հանձնումը ավելի է սեղմում մեր շուրջը հրե օղակը, և մոտեցնում է մեզ պետականության կորստին։ Խծաբերդից և Հին Թաղերից հետո հերթում Կապանի քաղաքի պաշտպանական գոտին է, Գորիս-Կապան ճանապարհը, իսկ հեռանկարում՝ նաև ամբողջ Սյունիքը, որի վրա իր հավակնությունները Ադրբեջանի դիկտատորը աներկբա հայտնեց անցած շաբաթ, և որի իրականացմանը, թուրք-ադրբեջանական տանդեմը, անկասկած, ձեռնամուխ կլինի, եթե Հայաստանից դիմադրություն չտեսնի։

Այս աղետալի ընթացքը կարելի է կանխել, և նույնիսկ ապագայում հետ շրջել, եթե Հայաստանում ձևավորվի այնպիսի իշխանություն, որը ընդունակ է մոբիլիզացնել ազգի ցաքուցրիվ եղած, բայց իրականում բավական մեծ և կարող ուժերը, նորովի և իրատեսորեն հարաբերությունները կառուցի հիմնական արտաքին գործընկերների հետ, ոգևորություն և հույս տա Հայաստանում ապրող ժողովրդին, ներառյալ նրա այն մասին, որը 2018 թ․ իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին։ Այս իշխանությունը կարելի է ձևավորել միայն համազգային համաձայնության և կոլեկտիվ պատասխանատվության միջոցով, ներգրավելով այն ուժերին, որոնք իրենց վրա չեն կրում անցյալի հիմնական սխալների բեռը, պատրաստ են համագործակցության և տքնաջան աշխատանքի՝ հանուն մեր երկրի, և այսուհետև ազնիվ կլինեն սեփական ժողովրդի հետ։
Այս ճանապարհին, այսօր կանգնած է Նիկոլ Փաշինյանը, որը հուսահատ կառչել է իր աթոռից, փորձում է նորից պառակտել պատերազմի ողբերգությունը դեռևս չվերապրած հասարակությունը, ոստիկանական միջոցներով ճնշել իր քաղաքական հակառակորդներին, իր արբանյակների միջոցով հակառուսական տրամադրություններ սադրել, և այդպես շարունակ՝ երկարաձգելու իր անփառունակ իշխանությունը։ Նրա իշխանության ամեն օրը մեր պետականության մի մասնիկ է կորում, մեր հայրենիքի մի հատված, մեր տնտեսության մի հյուլե՝ և այս ամենը, թշնամու չդադարող ագրեսիայի և ռազմաշունչ հռետորաբանության ֆոնին։

Նախկինում ես անկեղծորեն հույս ունեի, որ Նիկոլ Փաշինյանը կգիտակցի, որ ինքն այլևս այս ճգնաժամից դուրս գալու միջոց չունի, և հրաժարական կտա՝ ճանապարհ բացելով նոր զարգացումների համար, ինչպես դա արեցին բազմաթիվ այլ պաշտոնյաներ, որոնք պատասխանատվություն ստանձնեցին այս պատերազմում պարտության համար և հեռացան։ Սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ պրն Փաշինյանը կամ բացարձակ կտրվել է իրականությունից, կամ էլ իր անձնական շահը վեր է դասում մեր բոլորի հավաքական շահից, և շարունակելով համառել, հետևողականորեն տանում է մեզ դեպի նոր աղետ։ Ուստի ես դիմում եմ արդեն նրա կողմնակիցներին՝ մասնավորապես, Ազգային ժողովում գտնվող՝ եթե մենք կորցնենք մեր պետությունը, ձեզնից ոչ մեկը հոգու փրկություն չի գտնելու, արդարացում չի ունենալու, սեփական երեխաների աչքերին հեռավոր ափերում չի կարողանալու նայել։ Դուք այսօր կարող եք գործել՝ ազդել ձեր առաջնորդի վրա, միասին ընդունելի լուծումներ գտնել, և օգնել փրկելու մեր բոլորի պետությունը, այլապես վաղը նրան կհասնի Խծաբերդի ճակատագիրը»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular