Ռոնալդուի դուբլը օգնեց «Յուվենտուսին» Ա Սերիայում հաղթել «Ջենոային»
Սպորտ«Յուվենտուսի» ֆուտբոլիստները Իտալիայի առաջնության 11-րդ տուրում հյուրընկալվելով՝ հաղթեցին «Ջենոային»: Կիրակի օրը Ջենովայում կայացած հանդիպումն ավարտվեց 3: 1 հաշվով: Հյուրերի կազմում Կրիշտիանու Ռոնալդուն երկու անգամ 11 մետրանոց հարվածով գրավեց դարպասը՝ 78-րդ և 89-րդ րոպեներին, ևս մեկ գոլ խփեց Պաուլո Դիբալան՝ 57 րոպեին: Տանտերերից դարպասը գրավեց Ստեֆանո Ստուրարոն՝ 61֊րդ րոպեին:
«Յուվենտուսը», վաստակելով 23 միավոր, մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում է, «Ջենոան»՝ 6 միավորով՝ 19-րդ տեղում: