Պելեն, Մարադոնան, Մեսսին և Ռոնալդուն ընդգրկվել են աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցուցակ
SportԱշխարհի գավաթի եռակի հաղթող, բրազիլացի Պելեն, Դիեգո Մարադոնան, «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել են «Երազների թիմում»՝ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում, որտեղ ներկայացված են բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստները: Նրանց համար քվեարկել է աշխարհի 140 լրագրող: Ինչպես նշվում է France հրատարակության պաշտոնական կայքում, Պելեն և Մարադոնան ճանաչվել են որպես ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողական ոճի կիսապաշտպաններ: Մեսսին դարձել է լավագույն աջ հարձակվող, իսկ Ռոնալդուն՝ բոլոր ժամանակների լավագույն կենտրոնական հարձակվողը: «Dream Team»-ում ընդգրկված են նաև բրազիլացի Կաֆուն (աջ պաշտպան), իտալացի Պաոլո Մալդինին (ձախ պաշտպան), գերմանացիներ Ֆրանց Բեկենբաուերը (կենտրոնական պաշտպան) և Լոտար Մաթյուսը (կիսապաշտպան), իսպանացի Խավին (կենտրոնական կիսապաշտպան):