«Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» 

Համբերությունից մի հանեք այս ժողովրդին, քայլող ապուշներ․ Վլադիմիր Գասպարյան

Политические

Հայ զինվորը չի պարտվել, Հայկական բանակը չի պարտվել, պարտվել է ռազմաքաղաքական ղեկավարությունը, դա ինձ համար անքննելի փաստ է։ Այս մասին «5-րդ ալիքի» «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Ցավակցում եմ բոլոր զոհվածների ծնողներին ու հարազատներին։ Երբեք չէի ցանկանա, որ ուժեղացնենք մեր երկնային լեգեոնը, սակայն հայ զինվորը տրվեց ամբողջովին։ Իմ ազգականներից եկել էին արձակուրդ, զինվորներ, նրանց հայացքը  սառն էր, քարացած, նրանք գիտեն, որ արել են ամեն ինչ, կանգնել են մինչեւ վերջ, իրենց ընկերների կյանքն են տվել, ու հաղթել են, սակայն պարզվեց, որ մենք պարտվել ենք։ Մեր զինվորը կռվել է շատ լավ, մեր զինվորն ունի հոգի,  ոչ թե ոգի։ Ես սեպտեմբերի 29-ին եմ եղել Արցախում, իմ մի խումբ տղաների հետ, սկզբում մտածում էի, դե 10 տարի է արդեն բանակում չեմ, որ երեւի ինչ-որ լուրջ բաներ են մտածել, օպերացիաներ, սկզբում հետ կքաշվեն, հետո կհարձակվեն, բայց ավաղ, արդեն 4-րդ օրը հասկացել եմ, որ այստեղ օպերացիայի խնդիր չկա, բանակի կառավարման խնդիր կա։ Երբ գնացի Ազատամարտիկների միություն ու տեսա տղաներին, խոսքը գեներալների մասին է, Օգանովսկուն, Լեվոնին Մնացականյան, Ղարամյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Ժաննա Գալստյանին, ես տեսա մեծ հոգս ու վիրավորվածություն։ Նրանք միայն մեկուսացված չէին, նրանք գործում էին ինքնուրույն, խնդիր էր ծագում, Օգանովսկին իր տղաներով շտապում էր ու խնդիր լուծում։ Իրականում ոչ թե նրանք էին մեկուսացված, մեկուսացված էին մեկուսացնողները։ Իսկ այնտեղ այնպիսի համախմբում կար, որ նրանք ինչ կարողացել, արել են։ Նաեւ Վիտալի Բալասանյանը։ Իսկ նրանք շաբաթը մեկ հրամանատար էին փոխում, գեներալի կոչումներ շնորհում, հերոսացնում բոլորին», ասել է Վլադիմիր Գասպարյանը։

Ոստիկանության գեներալ-գնդապետի խոսքով՝ իր մասնագիտությունն է թույլ տալիս խոսել այդ ամենի կանխամտածվածության մասին․

«Կան հարցեր, որոնց պատասխանները շատ շուտով հերթով բոլորը տալու են։ Մեզ՝ հաղթողներիս, պարտվածներ սարքեցին։ Առանց դավաճանության հող հանձնել հնարավոր չէր։ Իմ տղաները զոհվեցին ոստիկանությունից։ Իմ, որովհետեւ նրանք իմ ընտանիքն են։ Պետք է բացատրեն՝ ինչպես պատահեց, որ 44-ից 40-ը Շուշիում զոհվեցին։ Մեզ շատ լուրջ պատասխան պետք է տան։ Ինչո՞ւ էին նրանց թողել Մշակույթի տանը, ինչու էին տարել ու սարերում թողել։ Նրանք իմ զինակից ընկերներն են։ Պետք է պատասխան տան, որ զինվորին հուղարկավորել են առանց զինվորական պատիվներ մատուցելու։ Չի լինում այդպես։ Այսօր, քանի այդ հնարավորությունն ունեն, պետք է պատասխան տան օրենքի առաջ, պետք է օգտվեն այդ հնարավորությունից։ Հակառակ դեպքում՝ չգիտեմ ինչի է ընդունակ զայրացած ժողովուրդը։ Երբ կորցնում ես քո զավակներին, երբ ամեն օր գիտակցում ես, որ նույնիսկ մարմինները չես ստանալու։ Պետք է ներողություն խնդրեն, ոչ թե մեղադրեն ուրիշներին։ Վարչապետը, նա ինձ համար չի կարող լինել գերագույն գլխավոր հրամանատար, ես պատիվ ունեցել եմ ծառայել երեք նախագահների հետ, իսկ սա իմ գերագույն գլխավոր հրամանատարը չի, որովհետեւ ԳԳՀ-ն չի կարող բանակում ծառայած չլինել, կռված չլինել, բանակի հոգսերով չապրել, չի կարող մայիսին այնտեղ լինելով հայտարարել, թե մասնակցել է Ապրիլյան պատերազմին։ Դու ասում ես, թե ընտրյալ ես, բայց դու ընտրյալ չես, ու ես դա գիտեմ», ասել է Գասպարյանը, նաեւ ընդգծել, որ Շուշին առանց դավաճանության հնարավոր չէր վերցնել։ 

Վ․Գասպարյանի բառերով՝ ժողովուրդը ազգի գլխին խաթա է դարձել։

«Ես ազգի կողմնակիցն եմ։ Այսօր ազգն է վտանգված։ Ժողովրդին թող քաղաքական գործիչները տիրություն անեն։ Եվ Բանակը, եւ Ոստիկանությունը ազգինն են։ Երբ ազգին ծվատում են, լափում են զավակներիդ արյունը․․․ Ես կոչ չեմ անում ոստիկանությանը, ես ասում եմ՝ տղերք, ես ձեզ ուրիշ բան եմ սովորեցրել, ես ձեզ հետ միասին անքուն գիշերներ եմ լուսացրել, ձեր կողքին եմ եղել, տաքուկ աշխատասենյակում սուրճ չեմ խմել, մենք նույնն ենք եղել, ես իմ տղերքին կոչ եմ անում սթափվելու։ Նրանք պետք է մնան համակարգում, բայց չկատարեն անօրինական հրամաններ, ես կասեի՝ քմահաճույքները։ Ոստիկանապետը ազնիվ տղա է, նրա նշանակման ժամանակ լավ զգացի, մտածեցի, որ կբացատրի վարչապետին, ինչը կարելի է, ինչը՝ ոչ։ Համոզմունք ունեմ, որ ինքը չհասկացված է։ Պահի տակ զգացմունքային որոշումներ կայացնելով, չի աշխատելու այդ մեխանիզմը։ Կարծում եմ, որ տղաները, որոնք հոգնել են անօրինականությունից, թող դուրս գան, միեւնույն է, շատ շաւտով վերադառնալու են, ովքեր էլ մնան՝ թող չկատարեն անօրինական հրամաններ։ Ես չեմ կարծում, որ ոստիկանները պետք է կատարեն հրամանները մի մարդու, որի հոգին փառավորվում է, երբ ոստիկան են ծեծում։ Այն անտարբերության համար, որով տարան ու զոհեցին ոստիկաններին, ինձ խատասխան են տալու։ Չեմ մտնելու քաղաքական դաշտ, բայց օգնելու եմ իմ գիտելիքներով, իմ տիրապետած ինֆորմացիայով։ Մի օր Պանդորայի արկղը բացելու եմ», ասել է նախկին ոստիկանապետը։

Վլադիմիր Գասպարյանը համարում է, որ գործող վարչապետն իրականում չի ընտվել, քանի որ նա ընտրյալ չէ, ազգը չէր կարող նրան ընտրել, նրան չնչին մասն է ընտրել։ 

«Մի աղվես մի քանի մարդ է բերում, որոնք հաթաթա են տալիս, թե ինչեր եք ասում մեր գերագույն գլխավոր հրամանատարնին, թող գնա սահման ու դիրքերում հարցազրույց փորձի անցկացնել, ու նա կլսի՝ տու-տու-տու․․․ Մենք սատարում ենք մեր վարչապետին, տո դու ինքդ քեզ չես կարող սատարել։ Ես ապշած եմ մեր ոստիկանության վրա, ինչ է նշանակում հեղափոխության, չասեմ ինչպես ժողովուրդն է ասում, պահապանները․․․ Մոլորված հորթի հայացքով դեռահասներին, մտքով դեռահասներին, ես խորհուրդ եմ տալիս՝ սթափվե՛ք գժուկներ, անցավ այդ ժամանակը։ Հիմա եկել է ժամանակը սթափ, խելոք վեր ընկնելու ձեր տեղը։ Դուք հանում եք համբերությունից բոլորին, եթե ես եմ դուրս գալիս համբերությունից, դա նշանակում է՝ վատ են լինելու ձեր գործերը, տղաներ եւ աղջիկներ։ Դա նշանակում է, որ ես օգտագործելու եմ իմ գիտելքիներն ու ունակությունները երկրում տեղի ունեցող անառակությունները կասեցնելու համար», նշել է նա։

2018 թվականին տեղի ունեցածը Վլադիմիր Գասպարյանի բնորոշմամբ՝ տեխնոլոգիական հեղափոխություն էր, իսկ դիտարկմանը, թե տեսակետ կա, որ իշխանությունը փոխանցվել է Փաշինյանին, Գասպարյանն արձագանքել է՝ էշություն։

«Պարզապես պետք էր խուսափել արյունից։ Երբ մանկահասակ երեխաներին են փողոցներ լցնում, երբ հղի կանանց են դեմ տալիս․․․ Այս երկրում բոլորը բոլորին ճանաչում են, ես չեմ կարող Սիբիրից զորք բերել Մոսկվայում օգտագործելու նպատակով, այստեղ բոլորն իրար բարեկամ են եւ չի կարելի միմյանց դեմ հանել մարդկանց, այդ անհեթեթ դուխի փոխարեն պետք է աշխատի խելքը։ Եթե հրմշտոցից մեկ զոհ լիներ․․․ ոչ մի իշխանություն չարժի մարդու կյանք։ Եթե ես իմանայի, որ հայ մարդը կգա ու կդավաճանի, ես մեղքի տակ կմտնեի ու ինքնասպան կլինեի, թույլ չէի տա, որ ինձ սպանեն, կիմանայի, որ փրկել եմ 6 հազարից մարդու կյանք։ Երեւի այդքան խելացի չեմ եղել, որ կանխատեսեի այս ամենը», նշել է Վլադիմիր Գասպարյանը։

Ըստ նախկին ոստիկանապետի՝ եթե պարբերաբար հայտարարում ես, թե գերագույն գլխավոր հրամանատար ես, պետք է իմանաս, որ քո ամեն մի բառը կարող է օգտագործել թշնամին․

«Եթե հայտարարում ես, որ սկսում ես զրո կետից, որ սին է մինչեւ այդ եղածը, քո հակառակորդը նույնպես համարում է, որ ինչին հասել ենք մինչեւ հիմա՝ զրո է, ձեռքերն ազատ են, մանավանդ զինավառվելուց հետո։ Մենք բահերով ենք հաղթել, իսկ հիմա հայտարարել, թե այնքան ժամանակակից զենք չեն բերել նախորդները, ինչքան ես՝ երկու տարում, ես բահի կողմնակիցն եմ, դա խոսում է պոպուլիզմի մասին, ելակով բանակի մասին, դա խոսում է դատարկության մասին։ Երկրիս ղեկավարը չի տիրապետում իրավիճակին։ Ասում են՝ մենք այսպես ենք ասում, որ զինվորը թեաթափ չլինի․․․ Լսեք, զինվորը կռվում է, նա Ֆեյսբուքում չի։ Օդում կախված լուրեր կան, որոնք պատահաբար կարող են ընկնել գետնին, իսկ գիտեք ինչով կավարտվի՝ անկարգություններով։ Կհասցնե՞ն փակել իրենց ֆեյսբուքյան օֆիսները, չեն հասցնի։ Խորհուրդ կտամ փակել այդ այլանդակությունները», ասել է նա։

Մենք գիտենք՝ ինչ է եղել Մարտի 1-ին․ սպանողներին հերոս են ներկայացնում, մարդասպանին՝ հերոս, ընդգծել է Վլադիմիր Գասպարյանը։ 

«Մի հարց էլ ես տամ․ երբ մարդիկ երթով գնում են ոստիկանություն՝ ոստիկան չկա կանգնած, գնում են ԱԱԾ՝ էլի ոչ ոք չկա կանգնած, գնում են Սորոսի գրասենյակ՝ լիքը ոստիկան է կանգնած, Սորոսն է՞ այս երկրում իշխանություն», հռետորական հարց է հնչեցրել նախկին ոստիկանապետը։

«90-ականներին երկրի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանը փակեց, 5 ու խաչ իմ կողմից, նա ասաց, որ մեր երկրում օտարերկրյա ֆինանսավորմամբ ծառայություն  չպետք է լինի», նլեշ է նա։

«Երեկ մի նոր դեպուտատ էին բերել ԱԺ, որի պապը 41 թվականին Ղարաբաղում կռվել էր․․․ Լսեք, ծաղրում ե՞ք մեր ժողովրդին, ես գիտեմ, որ դեբիլը դեբիլից դեբիլ է վերցնում, բայց սա հազարամյա պատմությամբ ժողովուրդ է, համբերությունից մի հանեք այս ժողովրդին, քայլող ապուշներ․․․ Ֆեյսբուքում մի նկար  տեսա, որտեղ ավանակին նստած ադրբեջանցին ավանակին Փաշինյան ասելով քշում էր, այդտեղ տարօրինակ ոչինչ չտեսա, բայց մինչեւ հոգուս խորքը վիրավորված եմ, որ այդ ավանակին մեր զինվորական համազգեստն էին հագցրել։ Այս պղծությունը պետք է դադարեցվի», ասել է նա։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полиции
Самое популярное