Ռուսները կապանցի կամավորականներին զգուշացրել են՝ ադրբեջանցիները մի քանի օրից հարձակվելու են. «Armenian Military Portal»
NKՏելեգրամի «Armenian Military Portal» ալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ կապանցի կամավորականները բանակցություններ են վարել ռուսական զինված ուժերի այն ներկայացուցիչների հետ, որոնք տեղակայված են Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանագծում (այսինքն, Կուբաթլուի և Զանգելանի հայկական ուժերի դիրքերից մի քանի կիլոմետր արևմուտք, հատվածը քարտեզի վրա նշված է դեղինով): Ռուսները նախազգուշացրել են, որ ադրբեջանցիները մի քանի օրվա ընթացքում հարձակվելու են, ընդ որում, ռուս զինվորականները չեն խառնվելու: Սակայն նրանք նաև նշել են, որ եթե հայերը պահեն այդ տարածքները, ապա լիակատար իրավունք կունենան այնտեղ հաստատվելու: