Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Մարտակերտ (լուսանկարներ)
ԱրցախԼեռնային Ղարաբաղի ռուսական խաղաղապահ առաքելության զինծառայողները Մարտակերտ քաղաք են հասցրել սննդի և առաջին անհրաժեշտության իրերի հումանիտար կապոցներ, հայտնում է ՌԴ ՊՆ֊ն: Մի քանի հարյուր ընտանիքներ ստացել են մարդասիրական փաթեթներ, որոնք պարունակում են սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր: Ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահների օժանդակությամբ շարունակվում է կենսական ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնումը: Շուշիի արևմտյան ծայրամասերում ավարտվել են էլեկտրահաղորդման գծերի վերականգնման վերանորոգման աշխատանքները: Ապահովվել է 24 բնակավայրերի էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը, որտեղ ապրում է ավելի քան 10 հազար մարդ: Ի լրումն այս ամենի՝ շարունակվում է բժշկական ՌԴ ՊՆ Ստեփանակերտի և Մարտակերտի բժշկական ստորաբաժանումների կողմից օգնության ցուցաբերումը բնակչությանը: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել 529 քաղաքացու, այդ թվում ՝ 63 երեխայի: