Չեչնիայում ահաբեկիչ է ոչնչացվել
ԲլոգոսֆերաՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Տելեգրամի իր ալիքում մանրամասներ է ներկայացրել հանրապետությունում իրականացված հատուկ գործողության մասին: «Ախխոյ-Մարտանի շրջանում հաջող իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է ապօրինի զինված խմբավորման անդամ Կազբեկ Բայդուլաևը: Իրավապահների կողմից զոհեր չեն եղել: Նրանք, ինչպես միշտ, աշխատել են հնարավորինս արհեստավարժ և ներդաշնակ»: Հանրապետության ղեկավարը հստակեցրել է, որ Բայդուլաևի հետ հանցակիցներ չեն եղել, իրավիճակը հանգիստ է, սահմանափակումներ չեն մտցվել: Կադիրովը նաև շեշտել է, որ տարածաշրջանային իշխանությունները տիրապետում են բոլոր տեղեկություններին Չեչնիայում տեղի ունեցող դեպքերի մասին, գիտեն, թե քանի մարդ կա հետախուզման մեջ, և ունեն զինյալների հանցակիցների սպառիչ տվյալների բազա: