Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Ատլետիկին»
ՍպորտԻսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները հաղթեցին Բիլբաոյի «Ատլետիկին»: Մադրիդում կայացած խաղն ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ դաշտի տերերի: Կարիմ Բենզեման դուբլ ձևակերպեց Մադրիդի «Ռեալի» կազմում՝ 74-րդ և 90-րդ րոպեներին, ևս մեկ գնդակ խփեց Թոնի Կրոսը՝ 45֊րդ րոպեին: «Ատլետիկից» գոլ խփեց Անդեր Կապան՝ 52֊րդ րոպեին: 13-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպան Ռաուլ Գարսիան: Հաջորդ խաղը «Ռեալը» կանցկացնի դեկտեմբերի 20-ին՝ «Էյբարի» դեմ խաղում։ Դեկտեմբերի 18-ին «Ատլետիկը» կհյուրընկալի «Ուեսկային»: