Հետեւեք այն ոստիկաններին, որոնք դուրս են գալիս համակարգից, որ չդառնան գործիք. Արփինե Հովհաննիսյանը՝ ոստիկանապետին
Քաղաքական«Խոսքս ուղղում եմ ՀՀ ոստիկանապետ պարոն Վահե Ղազարյանին. Հարգելի պարոն Ղազարյան, մենք գիտենք, որ դուք Նիկոլ Փաշինյանի դասընկերն եք, գուցե ընկերն եք, գուցե անգամ իրեն ընտանիքի անդամի պես եք ընդունում: Ես ձեզ մի հարց եմ ուզում տալ. Եթե ձեր ընտանիքի մի անդամը հետեւողականորեն կործանում է ձեր ընտանիքի մյուս անդամներին, դուք շարունակելու եք ոչինչ չանել ու նայե՞լ: Թե՞ մեկուսացնելու եք այն անդամին, որը կործանում է թե իր հարեւաններին, թե ձեր ընտանիքի անդամներին»,- այս մասին ՀՀ ոստիկանության շենքի մոտ «Արժանապատվության երթի» ժամանակ ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Դուք պարտավոր եք կանգնել ժողովրդի կողքին, որպես պատվախնդիր սպա կատարել այն, ինչ պահանջում է ՀՀ շահը: Հետեւեք այն ոստիկաններին, որոնք դուրս են գալիս համակարգից, որ չդառնան գործիք»,- նշեց Հովհաննիսյանը:
Նրա ելույթից հետո ցուցարարները շարունակեցին երթը եւ հաջորդ կանգառը կատարեցին ԱԱԾ շենքի մոտ: