Դիանա Գալոյանը՝ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր. գործադիրը հաստատեց ընտրության արդյունքները
ОбществоԿառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 17-ի նիստում հաստատել է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Ռոբերտի Գալոյանի ընտրության արդյունքները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին հանձնարարվել է օրենքով սահմանված կարգով Դիանա Ռոբերտի Գալոյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ռեկտորի մրցույթն ընթացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կանոնադրության և կառավարման խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել է խորհրդի 32 անդամներից 27-ը: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 26 անդամների քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝
Դիանա Գալոյան՝ 22 կողմ, Տիգրան Մարտիրոսյան՝ 1 կողմ, «բոլորին դեմ եմ»՝ 3 քվեաթերթիկ:
Խորհուրդը քվեարկության արդյունքների հիման վրա նիստին ներկա խորհրդի անդամների միաձայն որոշմամբ ընդունել է Դիանա Ռոբերտի Գալոյանին ռեկտոր ընտրելու մասին որոշում: