ՀՀ սահմանն ամուր է, ԶՈՒ-ի կողմից վերահսկելի. Պապիկյանը կապի մեջ է Սյունիքի մարզպետի հետ
ОбществоՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մշտական կապի մեջ է Սյունիքի մարզպետի հետ: Կառավարության նիստում Պապիկյանը նշեց, որ մարզպետն աշխատանք է տանում սահմանապահ ծառայության և Պաշտպանության նախարարության գործընկերների հետ:
«Այս պահին սահմանապահ զորքերը և ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով և, խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից, նշեմ, որ ՀՀ սահմաններն ամուր են և մեր Զինված ուժերի կողմից վերահսկելի», - ասաց նախարարը: