«Լիվերպուլը» խլեց հաղթանակը Պրեմիեր լիգայի «Տոտենհեմի» դեմ խաղում
СпортԱնգլիայի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում «Լիվերպուլը» հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»: Լիվերպուլում կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ տանտերերի՝ Մոհամեդ Սալահի՝ 26-րդ րոպեին, և Ռոբերտո Ֆիրմինոյի՝ 90֊րդ րոպեին խփած գոլերով։
«Լիվերպուլը» 28 միավոր ունի և կարող է դառնալ Պրեմիեր լիգայի միանձնյա առաջատարը։ «Տոտենհեմը», իր 25 միավորով, երկրորդ տեղում է: