Պատրաստ ենք շարունակել մեր գործառույթները. Պուտինն` արցախցիներին հումանիտար օգնություն ցույց տալու մասին
ՌուսաստանՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը արցախցիներին ցույց տրվող հումանիտար օգնության գործընթացը շարունակելու պատրաստակամություն հայտնեց: Այս խնդրին Պուտինն անդրադարձավ իր մամուլի ասուլիսի ընթացքում:
«Մենք հույս ունենք, որ միջազգային միջնորդները խոսքից գործի կանցնեն ու կսկսեն օգնել մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն` առաջին հերթին Արցախ վերադարձող փախստականներին, և ոչ միայն Ռուսաստանը դա կանի` այնտեղ օգնություն ուղարկելով, այլ նաև միջազգային կազմակերպությունները կսկսեն գործել: Մենք մեր կողմից պատրաստ ենք շարունակել այս գործառույթները»,- ասաց Պուտինը: