Նարեկ Ղահրամանյանը հասկանում է սյունեցիների անհանգստությունը, բայց եւ կոչ է անում չտրվել սադրանքների
ԲլոգոսֆերաԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը գրառում է.
«Սիրելի սյունեցիներ, ուզում եմ հստակություն մտցնենք ընթացող գործընթացի շուրջ․
1․ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ՈՉ ՄԻ ՄԻԼԻՄԵՏՐ տարածք Ադրբեջանին չի հանձնվում։
2․ Մեր սահմանային դիրքերը տեղակայված են եղել Կուբաթլուի և Զանգելանի հատվածում։
3․ Մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր շրջափակման մեջ են ընկնում գյուղեր, չեն համապատասխանում իրականությանը։
4․ Օդանավակայանի գործարկման հետ կապված խնդիրներ չեն առաջանալու։
5․ Կապան-Ագարակ (գյուղ) ավտոճանապարհը շարունակելու է բնականոն շահագործվել։
6. ՌԴ սահմաանապհներ են տեղակայվելու սահանի որոշ հատվածներում անվտանգությունը ապահովելու նպատակով (նաև Գորիս_Կապան մայրուղի):
7. Կապանի և Սյունիքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։
հ. գ. Սիրելի սյունեցիներ ամբողջովին հասկանում և ընդունում եմ բոլորիդ անհանգստությունը և բողոքը, սակայն կոչ եմ անում չտրվել սադրանքների և լինել համախմբված»։