Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները 

Փաշինյանը բաժանում է վերջին անգամ, բայց չի տիրելու․ Արմեն Գևորգյան

Քաղաքական

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որում նա նշում է՝ Փաշինյանը դարձյալ գնում է նոր բաժանարար գծեր ստեղծելու ճանապարհով։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Փաշինյանի՝ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցը և նրա իշխանության վերջին քայլերն ինձ հուշում են, որ Փաշինյանն ու նրա թիմը իշխանություն պահելու համար գնում են հանրային նոր բաժանարար գծեր ստեղծելու ճանապարհով։ Առանձնացրել եմ ուրվագծվող երեք այդպիսի գիծ.

1.  Փաշինյանի համար ժողովուրդը կազմված է բուն ժողովրդից և «էլիտայից»

2.  2018-ինը եղել է թավշյա հեղափոխություն, իսկ ահա 2020-ին՝ բունտ

3.   Արևելք-արևմուտք

Առաջին. Ժողովուրդ և «էլիտա»

Փաշինյանի իշխանության երկուսուկես տարում մենք ականատես ենք եղել մի շարք բաժանումների՝ նախկիններ-ներկաներ, ազնիվներ-կոռումպացվածներ, սպիտակներ-սևեր։  Ընդ որում այս հատկանիշները նկատվում էին հասարակության բոլոր շերտերում. «սևեր» կային թե´ «պողոսների» շարքերում, թե´ մտավորականության, թե´ աշխատավորների, նույնը կարելի է ասել «սպիտակների» մասին։ Բայց բուն ժողովրդի բաժանումը «էլիտայի» և հասարակ ժողովրդի, արդեն անպատասխանատվության գագաթնակետն է։ Փաստացի՝ Փաշինյանը ելնում է նրանից, որ իր համար ժողովուրդն այն զանգվածն է, որը չի մասնակցում բողոքի այսօրվա ակցիաներին, և որը իրեն չի համարում «էլիտա»։ Չգիտեմ՝ հասկանու՞մ է Փաշինյանը, թե՝ ոչ, բայց նա հասարակության հետագա զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացի տակ հիմնարար կոնֆլիկտ է դնում՝ կոնֆլիկտ իշխանության և «էլիտայի» միջև։ Ո՞ւմ վրա պետք է հիմնվի իշխանությունը՝ պետության զարգացման ծրագրերում, եթե ոչ՝ վերնախավի, որը գեներացնում է գաղափարներ, ծրագրեր, նախագծեր, կոչված է զարգացնել գիտությունը և կրթությունը, և որը ձևավորում է ցանկացած քաղաքակիրթ հասարակությունը ցեմենտող միջին խավը։

Ինչի է հանգեցնում նման բաժանումը

-  Իշխանությունը չի հիմնվում էլիտայի վրա և խոսում է նրա հետ կոնֆլիկտի մասին։ Սա կբերի կա´մ Հայաստանից «էլիտայի» արտագաղթի, քանի որ նրանք չեն տեսնի իրենց համար հեռանկար, և կամ՝ հենց իշխանության հեռացման։ Արտագաղթի նոր ալիքը կհանգեցնի թե´ իշխանության լիակատար դեգրադացիայի, թե´ բուն հասարակության, և մենք վերջնականապես կվերածվենք ֆեոդալական հասարակության և տարածաշրջանի ամենահետամնաց պետության

-  Իշխանությունը փորձելու է մտցնել հասարակ մարդկանց ուղեղներն այն գաղափարը, որ երկրում իշխանություն ձևավորում է «հասարակ ժողովուրդը», իսկ ինքն էլ միակ լեգիտիմ իշխանություն է, քանի որ իրեն ընտրել է «հասարակ ժողովուրդը»։ Էլիտան ժողովուրդ չէ, և նրան կարելի է հաշվի չառնել: Պետք է հիշեցնել Փաշինյանին, որ 2018-ին ինքը խոսում էր ողջ ժողովրդի անունից, ընտրություններին քվեարկել են հասարակության բոլոր շերտերը, իսկ այսօր նա «էլիտան» չի համարում ժողովուրդ։ Հիշեցնել է նաև պետք Փաշինյանին, որ ինքն առանց խղճի խայթի, իր քաղաքական շահերի համար օգտագործում էր դպրոցականներին։

-  Ի տարբերություն «էլիտայի»՝ Փաշինյանն ու նրա նեղ թիմը Հայաստանը հայրենիքից վերածել են պարզապես տարածքի, որի սահմանները կարելի է որոշել  արբանյակային նավիգացիայով, փոխանակել հողերը՝ թուրքերին անհասկանալի պայմաններում հանձնված հայ գերիների հետ։

«Թավշյա հեղափոխություն» և «բունտ»

Իր բնորոշմամբ՝ «էլիտար բունտ» թե «էլիտաների բունտ», Նիկոլն արձանագրում կամ ակնարկում է, որ բողոքի գործընթացները կրում են հակասահմանադրական բնույթ։ «Բունտ» բառն ինքնին չի տեղավորվում օրենքի և իրավունքի սահմաններում։ Սրանով նա փորձում է ցույց տալ, որ 2018-ի իրադարձությունները կրել են խաղաղ բնույթ, իսկ հիմա ընդամենը «բունտ» է։ Իրականում մինչ այս պահը միայն իշխանություններն են անցել թույլատրելիի և իրավունքի սահմանները՝ կիրառելով ուժ, կատարելով ձերբակալություններ, հարուցելով անհիմն քրեական գործեր, սադրիչներ ուղարկելով երթերին և ցույցերին։ Մյուս կողմից՝ իշխանությանը ձեռնտու է, որպեսզի երկրում բողոքներն ընթանան ոչ սահմանադրական ճանապարհով, ինչն առիթ կհանդիսանա զանգվածային ճնշումների և տեռորի նոր ալիքի՝ երկրի էլիտայի հանդեպ։ Ուզում եմ ընդգծել 2020 թվականի իրադարձությունների մեկ եզակի հանգամանք. այսօրվա իրադարձությունները կրում են վառ ընդգծված անհատականացված բնույթ, ինչը չի եղել 2018-ին։ Այն ժամանակ բոլորը լուծվում էին ցույցերի ընդհանուր զանգվածի մեջ։ Այսօր շատ-շատերը, հազարավոր հեղինակավոր անհատներ են ստորագրում իրենց բողոքի տակ՝ կոչերի, հայտարարությունների և այլնի տեսքով։ Ըստ այդմ՝ բողոքը կրում է  անհատականացված բնույթ և իմաստ։ Սա, մեծ հաշվով, կրթված շերտի հեղափոխությունն է։

Եվ ևս մեկ կարևոր արձանագրում. «թավշյա հեղափոխության» շահառուներն իրենց առաջնորդին չէին տվել պատերազմ հրահրելու մանդատ, որը խլեց այն հազարավոր երիտասարդների կյանքը, որոնք 2018-ին ընդամենը 16-18 տարեկան դպրոցականներ էին: Նիկոլական թավիշը արյունոտ է:

Արևմուտք-արևելք

Իշխանությունը պահելու և պատասխանատվությունից խուսափելու նպատակով Փաշինյանը և նրա նեղ թիմը կրկին սկսել են զարգացնել ի սկզբանե կոնֆլիկտային և մեր պետության համար կործանարար թեզը՝ արևմուտք թե արևելք ընտրությունը։ Ուշադրություն դարձրեք, որ հենց Ազատություն ռադիոկայանի եթերում է նա խոսում «էլիտայի» բունտի մասին, ուշադրություն դարձրեք, որ նա անուղղակի ակնարկում է ռուս խաղաղապահների՝ իրենց առաքելությունն իրականացնելու ոչ ունակությանը, ուշադրություն դարձրեք, որ Արարատ Միրզոյանն անցկացնում է կոնսուլտացիաներ՝ բացառապես արևմտյան կողմնորոշման անհատների և ուժերի հետ, որոնցից շատերը պարզապես ունեն ընդգծված հակառուսական ուղղվածություն։ Փաշինյանի սորոսական շրջապատից անգամ հարցադրում է արվում՝ պե՞տք է արդյոք պարտված ղեկավարը հեռանա։ Այո, իհարկե պետք է հեռանա, հարցն այն է, թե ինչպե´ս։ Ոմանք հեռանում էին՝ ինքնասպան լինելով, ուրիշներին կախում էին ոտքերից՝ առանց քննության և դատարանի, որոշ ընտանեկան զույգերի գնդակահարում էին արագացված դատարանների միջոցով, այլոք հասնում էին ոչ միայն ազգային դատարաններ, այլև՝ միջազգային տրիբունալ։ Որպես կանոն՝ միանգամից չէին հեռանում բռնակալները, թեև դա նույնպես ժամանակավոր էր, օրինակ՝ Սադամ Հուսեյնը՝ իրանաիրաքյան պատերազմից հետո։

Բայց սորոսականների համար այս օրինակները ոչ մի նշանակություն չունեն, և նրանք առաջնորդվում են իրենց ժամանակակից կուռքերի օրինակով, օրինակ՝ պարտված առաջնորդներ Սահակաշվիլին և Պորոշենկոն։ Երկու պրոամերիկյան լիդերները տարածքային կորուստներից հետո մինչև հիմա փորձում են մնալ ջրի երեսին։ Այդ իսկ պատճառով նկատվում է իշխանության մեջ լուռ որոշում՝ փորձել դիմանալ մինչև Բայդենի պաշտոնավարման մեկնարկը։

Հետպատերազմյան Հայաստանում արևմուտք-արևելք նոր հակամարտությունը մեզ կբերի հետևյալ երեք սցենարներին.

Տարբերակ առաջին. Հայաստանը կվերածվի Ռուսաստանի գավառի, բայց կկարողանա պահպանել իր այսօրվա տարածքային ամբողջականությունը։ Միակ բանը, որ պետք է փորձել հասկանալ, թե Ռուսաստանի ինչին է պետք այդպիսի Հայաստանը կամ նրա այսօրվա  ղեկավարը։ Եվ ընդհանրապես պետք է հասկանալ. ու՞մ է պետք նման ղեկավարը, որը կորցրել է գերագույն գլխավոր հրամանատար լինելու և հրամաններ տալու բարոյական իրավունքը։ Ու՞մ է պետք այնպիսի ղեկավարը, որն արհամարհանքի, չարախնդության և մեծացող թշնամանքի առարկա է։ Ո՞ւմ է պետք այնպիսի ղեկավարը, որը տարանջատում է իր ժողովրդից նրա վերնախավին և չի կարողանում շփվել վերնախավի հետ՝ նրա մեջ տեսնելով միայն ապստամբների։ Ո՞ւմ է նա պետք՝ արևմուտքի՞ն, արևելքի՞ն, թե՞ թուրքական կոալիցիային։

Տարբերակ երկրորդ. Հայաստանը վերածվում է թուրքական գավառի, ընդ որում՝ կորցնելով Զանգեզուրը, ընդ որում՝ այնպիսի սահմաններով, որպեսզի թուրքական կոալիցիային մնա Ամուլսարը՝ հետագա շահագործման նպատակով, իսկ նրանք հաստատ չեն մտածելու բնապահպանական ռիսկերի մասին։ Առաջարկում եմ ամենայն լրջությամբ մտածել այս հեռանկարի մասին՝ հենց 1921 թվականի Մոսկվայի և Ղարսի պայմանագրերի 100-ամյակի նախօրյակին։ Թուրքիան այդ ժամանակ կբացի իր սահմանները և կսկսի տնտեսական էքսպանսիա՝ Սևանի հարակից տարածքների շուրջ, որը այսօրվա իշխանությունները, կարծում եմ, նորից կկոչեն Նոր Հայաստան։ Թուրքական կապիտալը ձեռք կբերի այն ամենը, ինչ իշխանությունները կփորձեն խլել «նախկիններից»։

Տարբերակ երրորդ.  Դժվար է կանխատեսել։

Հետգրություն

Ինչո՞ւ այս բաժանարար գծերը կարող են լինել վերջինը։ Քանի որ հետևյալ սցենարներից որևէ մեկի դեպքում այլևս նոր բաժանարար գծերի անհրաժեշտություն չի լինի.

ա/ Նիկոլը հեռանում է, և նրա հետ հեռանում է հասարակության բաժանման քաղաքական ավանդույթը

բ/ Փլուզվում է մեր պետականությունը, և ներքին ազգային քաղաքականության որևէ անհրաժեշտություն այլևս չի լինում

գ/ Նիկոլը մնում է, բայց սկսվում է քաղաքացիական պատերազմ, և գալիս է ֆեոդալական բռնապետության փուլը, որտեղ չկա որևէ մեկին մյուսից բաժանելու անհրաժեշտություն և իմաստ։

Միակ բաժանումը, որ մինչ այժմ չի արել Նիկոլը, մեր զոհված հերոսների բաժանումն է՝ «ճիշտ» և «սխալ» հերոսների։ Բայց դա նույնպես կարող է տեղի ունենալ։ Առողջ տրամաբանության տեսակետից՝  Փաշինյանը և նրա նեղ թիմն այս պահին պետք է օրուգիշեր աղոթեն, որ նրանց քաղաքական կարիերան ավարտվի «էլիտաների բունտի» արդյունքում»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ին
Ամենադիտված