Հայ քաղաքացիական անձանց գերեվարման տեսանյութը պարզվեց հին է, և տղաները հիմա Հայաստանում են․ Աննա Կոստանյան
ԲլոգոսֆերաՀՀ Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի ընկերներ, տելեգրամյան ալիքներում հայ քաղաքացիական անձանց գերեվարման տեսանյութը պարզվեց հին է, և տղաները հիմա Հայաստանում են։ Ովքեր տարածել են, խնդրում եմ ջնջել»։
Նշենք, որ քաղաքագետ Էդգար Էլբակյանը խմագրել է իր գրառումը` գրելով. «Գերիների վիդեոն հին էր ու Շուշվա մատույցներից։ Կներեք։ Մնացածը ճիշտ է ու անբեկանելի»: