ՀՀ օրվա իշխանությունը պահանջում է հետ նահաջել, որպեսզի Շուռնուխից 11 ընտանիք ստիպված լինի իր տունը ազատել. Գորիսի փոխքաղաքապետ
ԲլոգոսֆերաԳորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Խոսելով հրադադարի մասին՝ Պուտինն ասել է, որ կողմերը պետք է կանգնեն այն դիրքերում, որտեղ եղել են եռակողմ համաձայնագրի ստորագրման պահին։
Ստորագրման պահին Գորիսի ինքնապաշտպանական ջոկատները՝
--26 կմ առաջ են եղել Շուռնուխի հատվածից և ամբողջ երկայնքով խրամատ փորել
--14 կմ առաջ են եղել Խնձորեսկի հատվածից և ամբողջ երկայնքով խրամատ փորել
--24 կմ առաջ են եղել Որոտանի հատվածից և ամբողջ երկայնքով խրամատ փորել։
ՀՀ օրվա իշխանությունը պահանջում է հետ նահաջել, որպեսզի՝
-- ադրբեջանցին Խնձորեսկից 600 մետրի վրա հարմար տեղավորվի։
-- Շուռնուխից 11 ընտանիք ստիպված լինի իր տունը ազատել՝ անցնում է թշնամուն
-- Որոտանի ճանապարհի մի հատվածում թշնամին իրեն տեր զգա և իրավիճակ թելադրի։
Մեկնաբանությունները թողնում եմ կարդացողին»: