Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներին Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ» Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ» «Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» 

Ղարաբաղը հրաշք երկիր համարող Արամայիսն ապագա կնոջը խոստացել էր, որ կվերադառնա

Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարարության, Արցախի պաշտպանության բանակի տարբեր տարիների պատվոգրերը, որոնք բժշկական լավագույն ծառայության մրցույթ-ստուգատեսում առաջին տեղը զբաղեցնելու համար ստացել էր բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան Արամայիս Հայրապետյանը, ընտանիքի անդամներն առանձնակի խնամքով են պահպանում։

Ճակատագիրը, սակայն ևս մեկ՝ կյանքի և մահվան դեմ պայքարի ստուգատես էր պատրաստել պատերազմում անմահացած հերոսի համար, որը նա անցավ պատվով և արժանապատվությամբ:

28 տարեկան ռազմական բժիշկը Կոտայքի մարզի Զովունի գյուղում է ծնվել: Երեք տարի մասնագիտական պարտքը կատարել է Մարտունիում։ Այս տարի էր տեղափոխվել Երևան, քանի որ ընդունվել էր ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրա. ապագա քիթ-կոկորդ-ականջաբան էր: Մայիսը, ինչպես նրան դիմում էին ընտանիքում, նշանադրվել էր իր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին։ Հենց հաջորդ օրը սկսվեց պատերազմը՝ փոխելով շատերի կյանքի ընթացքը:
«Երբ Արցախում գտնվող ընկերներից իմացավ իրավիճակի լրջության մասին, հավաքեց անհրաժեշտ իրերն ու սպասում էր առաջնագիծ մեկնելու հրամանին: Սպասելը Մայիսի համար չէր. սկզբում գնում է Երևանի հոսպիտալները, որպեսզի տեսնի, թե ինչով կարող է օգնել, հետո ընկերների հետ դիմում գրեցին, որ նրանց ուղարկեն այն զորամասերը, որտեղ աշխատել են: Ոչ ոք չգիտեր, որ կամավորագրվել են»,- պատմում է հերոսի քույրը՝ Հասմիկ Հայրապետյանը:
Սեպտեմբերի 31-ին ընտանիքի անդամներին տեղեկացնում է, որ մեկնում է Մարտունի՝ կատարելու բուժծառայության պետի պարտականությունները: Ասել է, որ այնտեղ շատ է պետք, ամեն մանրուք գիտի, տղաներին չի կարող մենակ թողնել, պետք է գնա։
Ղարաբաղը հրաշք երկիր համարող Արամայիսն ապագա կնոջը խոստացել էր, որ կվերադառնա և հարսանիքից հետո կյանքի ընկերոջը կտանի ու կծանոթացնի Արցախի: Սակայն երիտասարդ զույգի նպատակներն ու երազանքները, ցավոք, անկատար են մնացին…
Ռազմաճակատ մեկնելու նախապատրաստական չորս օրվա ընթացքում ռազմական բժիշկը հասցրել է մեծ քանակի դեղեր հավաքել ընկերների և համագյուղացիների օգնությամբ:

Արցախում հոկտեմբերի 1-ից սկսած օր ու գիշեր կատարել են վիրավորների դուրս բերման ու տեղափոխման աշխատանքը:
«Պատերազմում իր հետ եղած բժիշկներից եկել էին մեր տուն, պատմում էին, որ եղբայրս հանգստանալու և քնելու ժամանակ չի ունեցել»,- մանրամասնում է Հասմիկը:

Արամայիս Հայրապետյանին խորը ցավ է պատճառում ընկերոջ՝ ռազմական բժիշկ Հարություն Չոբանյանի մահը, որին, ցավոք, չի հասցրել բժշկական օգնություն ցույց տալ, ինչը հոգեբանորեն ծանր ազդեցություն է ունեցել նրա վրա:

Ընկերները պատմում են, որ վիրավորների հերթական խմբին օգնելիս շտապօգնության մեքենան պայթեցվել է: Նրա հետ եղած բժիշկն ու վարորդը զոհվել են, իսկ նա ստացել է վիրավորում: Երկու շաբաթ հաղթահարելով մեջքի սաստիկ ցավերը, շտապել է առաջնագիծ՝ մասնագիտական պարտքը կատարելու:
Արամայիս Հայրապետյանը թեժ մարտերի ժամանակ կրակահերթի տակ տեղափոխել է շատ ու շատ վիրավորների, օգնել է կռվի դաշտից դուրս բերել բազմաթիվ անմահացած հերոսների մարմինները։ Ընկերները փաստում են՝ Արամայիսը փրկել է բազմաթիվ զինվորների, սպաների ու կամավորների կյանքը: Նրանց մեծ մասն առողջացել են, մյուսները շարունակում են իրենց բուժումը՝ ստանալով նոր կյանքի հնարավորություն և շնորհակալ լինելով անմահացած բժշկին՝ նրան կատարած մասնագիտական ու մարդկային սխրանքների համար։

Հանուն հայրենիքի ու մյուս մարտիկների կյանքերի փրկության համար կյանքը զոհած հերոսն անմահացավ պատերազմի 40-րդ օրը՝ պայքարերով մինչև վերջ: Նենգ թշնամու կողմից դարանակալված չարաբաստիկ ականը չխնայեց նրան։ Հարազատներն ու ծանոթները վստահ են, որ նրա փրկած կյանքները կշարունակեն իր կիսատ թողած գործն ու առաքելությունը:

Դեկտեմբերի 17-ին լրացավ Արամայիս Հայրապետյանի մահվան 40-րդ օրը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ապրիլի 23-ի աստղագուշակՓաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալուԱպրիլի 23. Օրվա խորհուրդԲավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներինՈՒՂԻՂ․ Գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել է ՔԿ Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀրդեհ վագոն-տնակումՀրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Ինչպես է անցել գիշերը Կիրանցի փակված ճանապարհին (տեսանյութ)Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու ենՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿՏավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքովՀայաստանի պաշտպանական ծախսերը նկատելիորեն աճել են. SIPRI«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասինՄիայն «դրսինները». «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածըԱռաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումըՈչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվելԻ՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Չորս հայ ֆուտբոլիստ` ՌՊԼ տարվա լավագույն ֆուտբոլիստների մրցանակի հավակնորդ Պետք է Հայաստանը հզորանա, պաշտպանվի Արցախի մեր ժողովրդի վերադարձի իրավունքը․ Արամ Ա Գևորգ Մկրտչյանի և Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (տեսանյութ) Եթե այսպես շարունակվի՝ վերամասնակցությունը ՀԱՊԿ–ում դառնա գործնականում անհնարին․ ՓաշինյանՇատ բան է կախված մեր երկրների փոխգործակցությունից․ Ալիևը՝ ՊուտինինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ով դեմ է գյուղերի հանձնմանը` ռուսամոլ է, ով կողմ է` հայրենասեր. իշխանական պրոպագանդան բանականության հետ կապ չունի․ Դանիելյան48 ժամը լրացել է․ Միհրան Պողոսյանը պատրաստվում է իշխանափոխություն անելՊատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա․ ՓաշինյանՌուսաստանը և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են իրականացնում Հայաստանի դեմ․ Ալեն Սիմոնյան29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն հավակնություններ չունի ոչ մի ուղղությամբ. Փաշինյան «Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ»․ հարց՝ Փաշինյանին Հայաստանը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար․ Փաշինյան (տեսանյութ) Տավուշի համայնքապետերը վերադարձել են կառավարության շենք եւ հանդիպում են Փաշինյանի հետ (տեսանյութ) Գեներալները թող իրենց հարց տան՝ հայրենիքի՞ն են ծառայում, թե՞ հայրենիքից հիշատակ և փլատակներ թողնող վարչակազմին․ Միքայել արք․ Աջապահյան Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում ՀՀ ԶՈւ բարեփոխումներին․ Փաշինյան Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը. «Հրապարակ» Բոլորն են իրենց արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում, այս նոր թրենդից ՀՀ–ն դուրս գալ չի կարող․ Փաշինյան
Ամենադիտված