Ալիևը կոչ է արել ներկա իրավիճակը չօգտագործել ընդդեմ Փաշինյանի. Ռիա Նովոստի
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ոչ թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ստեղծել Հայաստանի այժմյան բանակը, այլ հանրապետության նախկին ղեկավարներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:
«Պարտված բանակը՝ Փաշինյանի բանակը, այն բանակն է, որը ստեղծել են Քոչարյանն ու Սարգսյանը», - ասել է նա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում: Ըստ Ալիևի,նրանք, ովքեր փորձում են «հարձակվել» Փաշինյանի վրա, պետք է հասկանան, որ դա նրա բանակը չէ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը ներկա չէ գագաթնաժողովին՝ պայմանավորված հոր մահվան հանգամանքով: