Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House ՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը Խուճապի մեջ են, փորձում են ջարդեն տեղերում դիմադրությունը, որ պայքարը չտարածվի. Սաղաթելյան (տեսանյութ) Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է. Բեգլարյան Զարեհ Սինանյանի գրասենյակի կայքեջից հեռացվել է «Արցախ» բաժինը Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտ ՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին 

Փաշինյանն ու Մարությանը չեն շփվում. քաղաքապետի գլխի վրա մութ ամպե՞ր են կուտակվում

Վերլուծական

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխին, կարծես թե, մութ ամպեր են կուտակվում: Օրեր առաջ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացրել քաղաքապետարանի շենքի դիմաց՝ պահանջելով իր աշխատանքը բոլոր առումներով տապալած քաղաքապետի հրաժարականը, երեկ էլ սկանդալային տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են բունտ անում արդեն քաղաքապետարանի աշխատակիցները, և որքան էլ որ վերջիններիս ցանկացան ներկայացնել իբրև 13-րդ աշխատավարձ պոկող նյութապաշտներ՝ ճշմարտությունը շատ արագ ջրի երես դուրս եկավ, պարզ դարձավ, որ նրանց միակ պահանջը Մարությանի հրաժարականն է: Հարթ չեն ընթանում նաև Մարությանի հարաբերությունները վարչապետ Փաշինյանի հետ, ըստ որոշ տեղեկությունների` Մարությանն ու Փաշինյանը շուրջ վեց ամիս է, ինչ միմյանց հետ չեն շփվում:

Երևանցիները արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ քաղաքապետը կամ արձակուրդում է, կամ սկանդալների կիզակետում: Ընտրվելուց մինչ օրս Մարությանը թաթախվել է մի շարք կասկածելի գործարքներում, որոնց հակաօրինական բնույթը եթե չի հաստատվել, ապա, վստահաբար, չի էլ հերքվել: 

Տեւական ժամանակ է, ինչ քաղաքապետարանի ավագանու ընդդիմադիր անդամները փորձում են հասկանալ` քաղաքապետ ընտրվելու պահին Հայկ Մարությանը եղել է երկքաղաքացի՞, թե՞ հասցրել է հրաժարվել Չեխիայի քաղաքացիությունից։ Բանն այն է, որ ըստ Չեխիայի օրենսդրության` մինչեւ 2011 թ. երկրում անշարժ գույք կարող էին ձեռք բերել միայն Չեխիայի քաղաքացի համարվող անձինք։ Ինքը Մարությանը մինչ օրս էլ խուսափում է պատասխանել այս հարցին: 

Մարությանին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կասկածում է մեկ այլ օրենք խախտելու մեջ ևս: Խոսքը Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման մասին է: 2018 թվականի հոկտեմբերի 13-ին Հայկ Մարությանը ստանձնել է Երևանի քաղաքապետի պաշտոնը ու դրան զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն: Փաստաթղթերում առկա տեղեկության համաձայն` ընկերությունը հիմնադրվել է դեռևս 2010 թվականին, սակայն քաղաքապետն իր պաշտոնավորումից հետո չի դադարեցրել տնօրենի գործառույթները: Նշենք նաև, որ պաշտոնական տեղեկության համաձայն` 2019–ի դեկտեմբերի 16–ին «Երկուս ու կես» ՍՊԸ–ն լուծարվել է։ 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2019-ի մարտի 11-ին ՝ ընտրվելուց մեկ տարի անց շռայլ ժեստ է արել իր հետ ջերմ հարաբերություններ ունեցող ոմն էդգար Պստիկյանի հետ առնչվող «Պստո» և «Վիտազ» կոնսորցիումին՝ ՍՊԸ-ի հետ կնքելով Երևանի քաղաքապետարանին 109 միլիոն դրամ գեորգինայի, զինածաղկի և պետունյայի ծաղկասածիլներ մատակարարելու պայմանագիր։3 չափաբաժիններով մրցույթին մասնակցել է ևս 2 ընկերություն՝ «Արտեմիս» և «Սիրանույշ», սակայն բոլոր ենթամրցույթներում «Պստո»-ն ավելի ցածր գին է առաջարկել ու հաղթող ճանաչվել։ Թվում է՝ հաղթել է արդարությունը, քաղաքապետարանը մեկից ավելի մասնակցով մրցույթ է անցկացրել, հաղթել է ավելի ցածր գին առաջարկած ընկերությունը։ Բայց սա` միայն առաջին հայացքից, քանի որ սույն ընկերության միակ հիմնադիր Էդգար Պստիկյանը (պետռեգիստրի թղթերում այսօր Պստիկյանի մասնակցությունը դադարեցված է) մտերիմ է քաղաքապետի հետ․ նրա ֆեյսբուքյան էջում տեղադրված է մի պայծառ լուսանկար, որտեղ ինքն է, Հայկ Մարությանը և դերասան Հրանտ Թոխատյանը, որից երևում է, որ մրցույթի պատվիրատուն ու շահողն առնվազն մտերիմ բարեկամներ են։ Երջանիկ պատահականությամբ, Հայկ Մարությանի՝ քաղաքապետ դառնալուց հետո Երևանի քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները 

Մարությանի օրոք տեղի ունեցած ամենամութ գործարքը, անշուշտ, կամազների հայտնի գործն է: Բանն այն է, որ Մարությանը երկար ժամանակ չէր ցանկանում բացահայտել քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանության համար օգտագործվող 54 աղբատար մեքենաներից 21-ի նվիրատուների ով լինել: Ըստ էության, մայրաքաղաքի իշխանությունները բացահայտեցին, որ թափանցիկ չեն աշխատում: Ինչո՞ւ պետք է աղբահանության համար նվիրատված մեքենաների մասին հանրությունը ժամանակին չիմանար քաղաքապետից, այլ վերջինս ստիպված էր այդ փաստը բացահայտել ավագանու նիստի ժամանակ՝ ավագանու անդամներից մեկի հարցադրման արդյունքում: Ավելին, Երևանի քաղաքապետը, մինչև նոյեմբերի 28-ը տառապելով ամնեզիայով, չէր ցանկանում հիշել, թե ովքեր և որ կազմակերպություններն են այդ մեքենաները նվիրել մայրաքաղաքին, իսկ երբ պարզվեց որ բարերարները բոլորին հայտնի օլիգարխներն են՝ քաղաքապետը չկարողացավ բացատրել, թե ինչ զուգադիպությամբ է այդ նույն ժամանակ վերջիններիս շինթույլտվություններ տրամադրել: 

Թեև քաղաքապետ Մարությանը խոստացել էր, որ իր ղեկավարման շրջանում ապօրինի շինթույլտվություն ստանալը բացառված է լինելու, առնվազն մեկ նման թույլտվության մասին հանրությունը տեղյակ է: Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խումբը ստացել է շինթույլտվություն որոշակի ծառայության դիմաց։ 2018թ․ փետրվարի 2-ին՝ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք, Խաչատրյանների ընտանիքը ստացել էր հերթական շինարարության թույլտվությունը մինչև 11 հարկ կառուցելու համար 2019 թվականի նոյեմբերի 22-ին Հայկ Մարությանը Խաչատրյանների ընտանիքին տալիս է շինարարության թույլտվություն 5 հարկ ավել շենքը կառուցելու համար: Թե ինչ ծառայություն է մատուցվել մայրաքաղաքի կենտրոնում հարկայնության նման բարձրացման համար, մամուլը արդեն խոսել է. 1.5 մլն դոլար արժողությամբ աղբատար մեքենաների հավաքատեղի է կառուցվում Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում։ 

Ինչպես տեսնում ենք՝ Մարությանը իրավամբ հանդիսանում է հեղափոխական իշխանությունների ամենասկանդալային դեմքերից մեկը և բնավ զարմանալի չէ, որ երևանցիների և անգամ իր աշխատակիցների համբերությունը հատել է՝ վերածվելով հրաժարականի հստակ պահանջի: Սրան զուգահեռ, իրականության մեջ երեւանցին շարունակում է մահաբեր «գազելներով» երթեւեկել, ապրել այն շենքերում, որի նկուղներն առնետներով ու կոյուղաջրերով են լցված: Հավելենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետը այս ընթացքում Երեւանում ոտքով չի շրջել ու չի նկատում, թե ինչ վիճակում է մայրաքաղաքը, մինչդեռ ընտրվելիս լրիվ այլ խոստումներ էր տալիս:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարըԽուճապի մեջ են, փորձում են ջարդեն տեղերում դիմադրությունը, որ պայքարը չտարածվի. Սաղաթելյան (տեսանյութ) Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է. ԲեգլարյանԶարեհ Սինանյանի գրասենյակի կայքեջից հեռացվել է «Արցախ» բաժինըԻնչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք)Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ)Երևանում ընթանում է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Գազի գինը կարող է բարձրանալ. Փաշինյանի միակողմանի զիջումների հետևանքըԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Բերման են ենթարկվել պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամըՄԻՊ–ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին«Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղԻնչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըՈւկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ«Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանները Բագրատաշեն-Այրում ճանապարհին բիրտ ուժ կիրառելով՝ ցուցարարների են բերման ենթարկում (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին․ ոստիկանները փորձում են հեռացնել մեքենաներն ու քաղաքացիներին (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթինՓաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումներըԱյրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ)Այն, ինչ անում է, վայել չէ որևէ պետության ղեկավարի․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)Դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդՈչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ Սերժ Սարգսյան Մեծ թվով ոստիկանական կուտակումներ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փաշինյանի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես իրատեսական եմ համարում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Սյունիքում ջահերով երթ կլինի բոլոր քաղաքներումՈստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին Մեր պաշտպանության հիմքերն այդ տեղամասերում քանդվում են. Տիրան Խաչատրյանը՝ գյուղերի հանձնման մասին (տեսանյութ) «Թույլ չեմ տա հետս այդպես խոսել»․ Բագրատ Սրբազանը դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Հուսով, հավատով, Վեհափառ Հոր օրհնությամբ․ Լիլիթ Գալստյան Այրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Կարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ) Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ «Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Տավուշում սահմանազատման գործընթացըՀայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջելՍերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ (տեսանյութ)ՄԻՊ–ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Ամենադիտված