Նոր հանրային ավտոբուսներ կերթեւեկեն արդեն գալիք ամսվա երկրորդ կեսին․ Հայկ Մարության
Video«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մայրաքաղաքում նոր հանրային ավտոբուսներ կերթեւեկեն արդեն հաջորդ ամիս՝ 2021-ի հունվարի երկրորդ կեսից:
Համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի ավտոբուսների առաջին խմբաքանակը արդեն Երեւանում են: 2020-ին արտադրված այս ավտոբուսները համապատասխանում են մեր առաջադրած բոլոր չափանիշներին:
Երեկ կրկին համայնքային միջոցներով մրցույթ ենք հայտարարել նաեւ միջին տարողության՝ 8,5 մետր երկարության 161 հատ ավտոբուսի գնման համար»: