Կարեն Դանիելյանը նշանակվել է ԱՀ արդարադատության նախարար
ПолитическиеԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ԱՀ կառավարության կազմում նոր նշանակումներ կատարելու մասին:
Մասնավորապես, Կարեն Բորիսի Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Արթուր Շահենի Պետրոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Նշենք, որ ԼՈՒՐԵՐ.com-ը երեկ իր ընթերցողներին հայտնել էր, թե ովքեր են լինելու ԱՀ նոր ձևավորվող կառավարության կազմում: