Ֆրանսիայի նախագահ Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով
WorldՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը հիվանդ է կորոնավիրուսով, ինքնամեկուսացել է Վերսալում։ Նրա կինը՝ Բրիջիտը, մնացել է Ելիսեյան պալատում, հայտնում է France Info ռադիոկայանը՝ վկայակոչելով պետության ղեկավարին մոտ կանգնած աղբյուրները:
Ավելի վաղ Ելիսեյան պալատը հայտնեց, որ Մակրոնի COVID-19 թեստի արդյունքը դրական է: Ֆրանսիայի ղեկավարը մեկ շաբաթով ինքնամեկուսացել է և շարունակում է աշխատել հեռակա կարգով: Նշվում է, որ Մակրոնը գտնվում է Լանթերնի տաղավարում՝ Վերսալյան պալատին հարող տարածքում, որը ֆրանսիացի արքաների նստավայրն էր: Ֆրանսիայի նախագահն ունի ջերմություն, հազ և հոգնածության ախտանշան: Մակրոնի հիվանդության մասին լուրերից հետո վերջերս Մակրոնի հետ կապ ունեցող մի շարք քաղաքական գործիչներ հայտարարեցին ինքնամեկուսացման մասին, այդ թվում`Եվրախորհրդի նախագահ Չարլզ Միշելը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիեր Բեթելը, Իռլանդիայի վարչապետ Միկալ Մարտին, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղար Անխել Գուրիան: