Վարչական շրջանների աշխատակիցներին հրահանգված է պարտադիր մասնակցել «իշխանությունների» կողմից կազմակերպված վաղվա երթին. Վարդանյան
ԲլոգոսֆերաԵրևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բազմաթիվ վարչական շրջանների աշխատակիցներ այսօր ինձ ահազանգել են, որ իրենց հրահանգված է վաղը պարտադիր մասնակցել «իշխանությունների» կողմից կազմակերպված վաղվա երթին: Սա ուղղակի աբսուրդ է` սեփական PR-ի համար սուգն օգտագործել և վարչական ռեսուրս կիրառելով մարդկանց ստիպել մասնակցել երթին, որպեսզի սեփական ոչնչության հասնող «ես»-ը շոյել:
Հարգելի´ վարչական շրջանի ղեկավարներ, մի´ արեք: Այս ամենաթողությունը շուտով ունենալու է իր տրամաբանական ավարտը: Այնպես արեք, որ վաղը պարզ ճակատով կարողանաք ապրել»: