Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետը հերքում է՝ որևէ մեկին չի զանգել երթին մասնակցելու հարցով
ԲլոգոսֆերաՀամառորեն ստահոդ լուրեր են տարածվում այն մասին, որ Նարինե Տարասյանը, ով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի կինն է և զբաղեցնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնը, իբր զանգել է նախարարության աշխատակիցներին և հիշեցրել է այսօրվա երթին մասնակցելու անհրաժեշտության մասին: Այդ լուրն անձամբ հերքել է տիկին Տարասյանը ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ հունիս ամսից գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, դուրս չի գալիս աշխատանքի և որևէ մեկին չի զանգել երթին մասնակցելու հարցով: