Դավիթ Տոնոյանն այցելել է Եռաբլուր, ծաղիկ խոնարհել զոհվածների շիրիմներին. Sputnik Արմենիա
SocietySputnik Արմենիայի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Եռաբլուր, ծաղիկ դրել զոհվածների շիրիմներին։
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն իր պաշտոնը թողել է նոյեմբերի 20-ին, ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունից տասն օր անց։ Տոնոյանին պաշտոնում փոխարինել է Վաղարշակ Հարությունյանը։
Նշենք նաև, որ ԶԼՄ-ում լուրեր էին տարածվում, որ Տոնոյանը պաշտոնաթող լինելուց հետո հեռացել է երկրից, գրում էին, որ նա Ավստրիայում է։